ԵՐԵՎԱՆ -3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 940,9 դրամ ԱՐԾԱԹ - 424,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 18 614,1 դրամ

Հայերն են փրկել հրեաներին. Սոլովյով

vesti.ru

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Վլադիմիր Սոլովյովի «Ո՞վ է դեմ» հաղորդման ժամանակ փորձագետների միջև քաշքշուք է տեղի ունեցել, ինչից հետո նրանց հեռացրել են տաղավարից։ 
Ծագումով հրեա ամերիկացի լրագրող Գրեգ Վայներին դուր չի եկել` ինչպես է փորձագետ Արայիկ Ստեփանյանն արտահայտվել հրեաների մասին:

Նա հարցրել է Ստեփանյանին, թե ինչու Հայաստանում սինագոգներ չկան, ինչին ի պատասխան Սոլովյովը պատասխանել է. «Ի՞նչ կապ ունի այդ հարցն այն բանի հետ, թե ինչ ենք հիմա քննարկում: Ի՞նչ խնդիր ունեն հայերն ու հրեաները: Ուզում եմ հիշեցնել, եթե չգիտես մեր ազգի պատմությունը, որ հենց հայերն են փրկել մեզ, Տիգրան թագավորն էր, որի մոտ եկան հրեաները ու հայերը մեզ ընդունեցին: Ավելին ասեմ, հայերն արդարացի հարցադրումներ ունեն մեզ ուղղված, որը վերաբերում է երիտթուրքերին ու հայերի ողբերգությանը: Այդ պատճառով ավելի զգույշ արտահայտվեք»,- ասել է Սոլովյովը Վայներին:

Նա նաև հավելել է, որ շատ է սիրում Հայաստանը ու հաճախ է այցելում: Նրա խոսքով` Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ձյուն
Խոնավություն՝ 95%
Քամի՝ 8 կմ/ժ
-3 C°
 
-11°  -3° 
21.01.2021
-13°  -5° 
22.01.2021
Հարցում

Աջակցու՞մ եք արդյոք Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը: