ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը շատ է հոգնած. թուրք սյունակագիր

EADaily

Թուրք սյունակագիր Մեհմեդ Յըլմազը T24 կայքի իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ իշխանություններին քննադատող հայտարարություններին, որոնք վերաբերում են Գոլանի բարձունքների շուրջ ծագած ճգնաժամին:  Այս իրադարձությունների ֆոնին Ստամբուլի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի հայտարարությունը թուրք սյունակագրի բնորոշմամբ, փաստում է, որ Թուրքիայի ղեկավարի «գլուխը խառն է»:


Tert.am-ը ներկայացնում է Յըլմազի հոդվածը՝ որոշակի կրճատումներով.

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ բարկացավ օկուպացված Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչող փաստաթուղթը ստորագրած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա: Ասաց՝ «Մեզնից պատասխանը կստանաք»:

Ասաց, որ թույլ չի տա դիպչեն Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Ինձ շատ հետաքրքրեց, թե ինչպես է դա անելու, մեծ ոգևորությամբ ընթերցեցի նրա ելույթը: Ասվում էր, թե Սուրբ Սոֆիայի տաճարի մուտքը կարող են անվճար դարձնել, այն կարող են նորից մզկիթ դարձնել…  

Անգամ ասում է՝ «Ընտրություններից հետո Սուրբ Սոֆիան կվերադարձնենք իր սկզբնական կարգավիճակին»:

Բայց Սուրբ Սոֆիան իր սկզբնական վիճակին վերադարձնելը նշանակում է դարձնել այն եկեղեցի, ինչը, ասեմ, ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածու Բինալի Յըլդըրըմի համար ձայների լուրջ կորստի պատճառ կդառնա:


Ստիպված եմ ցավով արձանագրել, որ նախագահի գլուխը լավ խառն է: Գուցե շատ է հոգնած, որ մի քիչ հանգստանա, մեզ համար էլ, իր համար էլ լավ կլինի: 

Թուրքիայի ինքնիշխանությունը, Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչող հռչակագիրը, պարոն Յըլդըրըմի՝ Ստամբուլի քաղաքապետ դառնալը, Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումը մզկիթի… Այս ամենի միջև նրա գտած կապը ստիպում է մտածել, որ նախագահն իսկապես հոգնած է»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: