ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան չի կարող փոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնության

Vesti.Ru

Թուրքիան չի կարողանա փոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնության, հաղորդում է Euronews-ը, գրում է NEWS.am-ը: ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել են, որ թանգարանը մզկիթի վերածելու մասին որոշումը պետք է ընդունի Համաշխարհային ժառանգության համապատասխան կոմիտեն:

Էրդողանը մարտի 24-ին Հունաստանի անկախության տոնի նախօրեին խոսել էր տաճարը մզկիթի վերածելու հնարավորության մասին։  «Դա բացառված չէ։ Ինչպես գիտեք, մզկիթը 1935թ․ վերածվել է թանգարանի, ինչն արտացոլում է Ժողովրդական  հանրապետական կուսակցության մտածողությունը։ Մենք նաև կարող ենք քայլ կատարել և փոխել դա»,- ասել էր նա։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ համաձայն չէ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարի հետ, քանի որ դա լուրջ հետևանքների կարող է հանգեցնել։

Սակայն մարտի 27-ին Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլի Սբ. Սոֆիայի տաճար-թանգարանի կարգավիճակը մզկիթի փոխելը յուրատեսակ պատասխան կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և Գոլանի բարձունքների նկատմամբ այդ պետության ինքնիշխանությունը ճանաչելու որոշմանը:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության նշանավոր հուշարձան է։ Այն կառուցվել է 532-537 թվականներին՝ Հուստինիանոս կայսեր հրամանով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը, ինչպես այն ժամանակ անվանում էին Բոսֆորի ափերին գտնվող այդ քաղաքը:

1453 թվականից այնտեղ մզկիթ է գործում։ 1935 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը դարձավ թանգարան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: