ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նորից կրկնում եմ, Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելն անթույլատրելի է. Դավիթ Տոնոյան

«Զենքի առևտրի շուկան բաց է բոլորի համար։ Զենքի, սպառազինության ձեռքբերման որոշումները կայացվում են գնի, որակի և հնարավորության հիմքով, եթե չկան սահմանափակումներ մատակարարումների համար տվյալ երկրից։ Ես դեռևս չեմ լսել, որ Միացյալ Նահանգների կողմից լինեն  զենքի ուղիղ մատակարարումներ օրինակ Հայաստան կամ Ադրբեջան։ Եղել է երկակի նշանակության արտադրանքի մատակարարումներ։ Այդ հայտարարությունից հետո ոչ մի բան առաջ չի գնացել»,- այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ջոն Բոլթոնի՝ Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու  հայտարարությանը։

Դավիթ Տոնոյանը նշում է, որ Հայաստանում ռուսական զորքերի առկայությունը չի խանգարում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը, քանի որ ռազմական ոլորտում ցանկացած համագործակցություն ՀՀ-ն իրականացնում է՝ ելնելով ազգային շահերից, անվտանգությունից, փոխանցում է panorama.am-ը:

Սիրիա խաղաղապահ խումբ ուղարկելու հետ կապված, պաշտպանության նախարարը նշում է, որ եղել  է Ռուսաստանի կոչը, առկա էր նաև հայ համայնքի ու Սիրիայի ժողովրդի կոչը։

«Պայմանները հասունացան, ստեղծվեց հնարավորություն, քանի որ ՀՀ-ն ինքնուրույն տեղակայվելու հնարավորություն չուներ։ Մեզ այդ հարցում աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես պաշտպանության նախարարությունը։ Մենք շատ ուրախ ենք, որ այդ հնարավորությունն ունենք, քանի որ այլ երկիր, այլ վայրերում, որտեղ գտնվում են հայկական համայնքները, և մեզ այդպիսի աջակցության կամ ձեռք մեկնելու առաջարկ չի արել։ Դուք շատ լավ գիտեք այն երկրները, որոնք հիմա ներկա են Սիրիայում, որտեղ շարունակում է արարել հայկական համայնքը։ Ցավոք, այն վայրերում, որտեղ այլ ուժեր են տեղակայված, հայկական համայնքը կամ բացակայում է, կամ լքել է այդ վայրերը։ Չօգտագործել այդ առիթը և հնարավորությունը մենք չէինք կարող և ես շատ շնորհակալ եմ ռուսական կողմին, որ աջակցության ձեռք մեկնեց»,-ասում է Դավիթ Տոնոյանը։

Պատասխանելով Նյու Յորքում «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությանը, որը մեծ աղմուկ բարձարցրեց հատկապես Ադրբեջանում, Դավիթ Տոնոյանն ասաց, որ անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության, հայկական բանակի, Արցախի հետ խոսել ուժի դիրքերից և հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով։

«Ես ինչ-որ ասել եմ, ասել եմ որպես պաշտպանության նախարար։ Նորից կրկնում եմ, Հայաստանի, հայ ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսել, առնվազն զինված ուժերի և պաշտպանության նախարարի հետ, անթույլատրելի է։ Պետք է հասարակությունն էլ դա ընդունի»,-ասում է Դավիթ Տոնոյանը։

Ադրբեջանի կողմից նախարարի հայտարարությունը՝ որպես ռազմատենչ հայտարարություն և կոմպրոմիսների չգնալու ընկալման հետ կապված, Դավիթ Տոնոյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչու այդպես ընկալվեց՝ հավելելով, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության պատասխանն ավելի ռազմատենչ էր։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: