ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ՊՆ-ն ստեղծում է 2-րդ մակարդակի հոսպիտալ և ինքնաշեն պայթուցիկ միջոցների վնասազերծող ինժեներական ստորաբաժանում. Դ. Տոնոյան

mil.am

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին և հանդես եկել ելութով:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը նշել է.

«Պարոն գլխավոր քարտուղար, պարոն նախագահող, Ձերդ Գերազանցություններ

Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու այն ուղիները, որոնցով մենք կարող ենք միասին առավել զորեղ և արդյունավետ աշխատել խաղաղապահության ուղղությամբ:

Համատեղ պատասխանատվության ոգով Հայաստանը մեծապես ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մանդատով մի շարք խաղաղության և կայունության պահպանման գործողություններում, այդպիսով ուղղակիորեն ուժեղացնելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը՝ ներառյալ Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ և ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում: Հայաստանը ուժեր է տրամադրում ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ Մենք հետևողական աջակցություն և հանձնառություն ենք ցուցաբերում ճգնաժամի հետևանքով տուժած տարածքներում տևական փոփոխության հասնելուն, ինչի դրսևորումն է մեր ռուս գործընկերների հետ համագործակցությամբ և ի պատասխան սիրիական իշխանությունների ու հայ համայնքի խնդրանքի Սիրիայում մեր ամենավերջին ազգային մարդասիրական առաքելության տեղակայմամբ, որում ընդգրկված են բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ:

Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և վերահաստատել Հայաստանի շարունակական հանձնառությունը՝ նպաստելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու միջազգային ջանքերին, ինչպես նաև աջակցելու Գլխավոր Քարտուղարի բարեփոխումների օրակարգին: Ներկայում մենք աշխատում ենք 2-րդ մակարդակի հոսպիտալի և ինքնաշեն պայթուցիկ միջոցների վնասազերծման կարողությամբ ինժեներական ստորաբաժանման ստեղծման  ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում աջակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին։ Այս առաջարկ-հայտերը պատշաճ կերպով հայտարագրվել են, և ակնկալում ենք համապատասխան ստուգման ընթացակարգերի ավարտին պաշտոնապես բարձրացնելու մեր կարողությունները՝ դարձնելով դրանք հնարավորինս արագ տեղակայելի:

Մեր գործընկերների, մասնավորապես՝ ԱՄՆ գործընկերների աջակցության շնորհիվ մենք զարգացնում ենք ազգային խաղաղապահ ուսումնական կարողությունները՝ ապահովելու մեր ուժերի պատշաճ պատրաստվածությունը նախքան խաղաղապահ առաքելություններում տեղակայումը: Նպատակ ունենք այս ուսումնական կարողությունը դարձնելու միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն և այն մատչելի դարձնել այլ երկրների խաղաղապահների համար:

Կցանկանայի հավելել, որ անցյալ ամիս ՀՀ կառավարությունն ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևի իրականացման գործողությունների ազգային ծրագիրը: Փաստաթղթում առաջնահերթություն է տրվում կանանց վերապատրաստման և կարիերայի զարգացման հնարավորությունների ընդլայնմանը՝ խաղաղության պահպանման, ինչպես նաև խաղաղության ամրապնդման ուղղված աշխատանքներում իրենց ներգրավածությունը մեծացնելու հեռանկարով:

Մենք արդեն ունենք Կոսովոյում ԿՖՈՐ և Աֆղանստանում՝ Վճռական աջակցություն առաքելություններում տեղակայված կին զինծառայողներ, ավելի մեծ թվով կանայք շուտով կտեղակայվեն ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում 2019թ. ամռանը  նախատեսվող հաջորդ հերթափոխի ընթացքում՝ Միացյալ Ազգերի կողմից սահմանված 15% թիրախը ապահովելու  նպատակով։

Պարոն նախագահող

Հոկտեմբերին Հայաստանը մայրաքաղաք Երևանում հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որը համախմբել էր 84 անդամ պետությունների, դիտորդների և ասոցացված անդամների։ Գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը՝ Երևանի հռչակագիրը, ի թիվս Ֆրանկոֆոնիայի շրջանակներում այլ ոլորտներում համագործակցության, ճանաչում է ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ֆրանսախոս երկրներում խաղաղապահ գործողությունների արդյունավետության բարձրացման կարևորությունը և կոչ է անում շարունակել ջանքերը ֆրանսախոս անձնակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում գոհունակությամբ նշում եմ, որ Ալյանս Ֆրենսեզի աջակցությամբ Հայաստանը նախաձեռնում է լեզվի ուսուցման հատուկ ծրագիր խաղաղապահների համար, և քայլեր ենք ձեռնարկում ֆրանսերեն թարգմանիչների պատրաստման համար՝ աջակցելու խաղաղապահ գործողություններին:

Շնորհակալություն ուշադրության համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: