ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կողմը նոր մոտեցում ունի Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում. Փաշինյանը պատմեց Ալիևի հետ հանդիպման մանրամասներն

Հայկական կողմը նոր մոտեցում ունի ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։ Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանըլ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Ես անմիջապես հանդիպումից հետո ասացի, որ հանդիպումը գնահատում եմ դրական, և շատ կարևոր է այդ հանդիպումներին հետևյալ կերպ վերաբերվել`հանդիպման արդյունքներով պետք չէ փնտրել հաղթածների ու պարտվածների։ Տրամաբանությունը պետք է այդպիսին լինի, եթե մենք ուզում ենք իսկապես հասնել հարցի կարգավորման։ Սա այն նոր մոտեցումն է, որ մենք բերում ենք բանակցային գործընթաց»,– ասաց նա։

Վարչապետը տարօրինակ համարեց իրավիճակը, երբ երկրի ղեկավարները մի քանի ժամանոց հանդիպում են ունենում, իսկ հետո հնչում են տրամաբանորեն տարբերվող մեկնաբանություններ։

«Առաջին տպավորությունն այնպիսին էր, որ մեր առաջարկը ստացել է ըմբռնում, որովհետև թե՛ ես, թե՛ Ադրբեջանի նախագահը հանդիպումը գնահատեցինք դրական, դրական գնահատեցին նաև Մինսկի խմբի համանախագահները»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք դուրս են հանդիպման արդյունքում արված համատեղ հայտարարության կոնտեքստից։

«Ալիևի հետ զրույցը իմ` Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հնչեցրած բոլոր դրույթների ուղղությամբ է գնացել։ Այսինքն` բարձրացրել եմ այն հարցը, որ 1998–2018թթ. Արցախը բանակցային գործընթացում ներգրավված է եղել բանակցային գործընթացում, քանի որ Հայաստանը ներկայացրել են մարդիկ, որոնք եղել են Ղարաբաղի լիդերներ։ Ուստի Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ ինքը ներկայացված է այդ գործընթացում։ Մեր փաստարկն էլ այն է, որ հիմա, քանի որ ես ծնունդով ղարաբաղցի չեմ ու Ղարաբաղի լիդերներից էլ չեմ, ստացվում է` Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե բանակցությունների ընթացքը մնացել է անփոփոխ, ու դրանով իրենք արդեն իսկ հաղթող են դուրս եկել, առնվազն կոռեկտ չէ այն շրջանակում, ինչի շուրջ պայմանավորվել են։

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախն առաջին իսկ օրվանից եղել է բանակցության կողմ, և այս առումով, այո, ֆորմատի փոփոխության հարց չի էլ դրվել։

«Նկատում եմ, որ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին, իներցիոն տեքստեր։ Դրանք չեն արտահայտում այն մթնոլորտը, որ ունենք բանակցություններում, իսկ մենք բանակցություններում նոր ասելիք, նոր մթնոլորտ ու հեռանկարներ ունենք։ Անհասկանալի է, թե ինչու պետք է ադրբեջանական կողմը վախենա այս ճշմարտություններն ընդունելուց»,–ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքներին»` վարչապետը նշեց, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ որպես նոր մարդ` պետք է նոր բացատրություններ ստանա դրանց վերաբերյալ։ Նրա խոսքով` այս փուլում ստացված պարզաբանումները վերոնշյալ հարցի շուրջ բավարար չեն, ուստի հետագայում պետք է քննարկեն այս հարցերը։

Անդրադառնալով հանրությանը խաղաղության պատրաստելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, որ այդ մասին նույնպես քննարկվել է Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ նրա` կողմերը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել այդ ուղղությամբ հումանիտար ոլորտում մի շարք միջոցառումներ իրականացնել։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: