ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ.

«Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Բազմադարյա մշակութային կապեր ունեցող հայ և ասորի ժողովուրդները պատմական ճակատագրի բերումով միասնաբար դիմագրավել են բազում փորձությունների, կիսել միմյանց և՛ վիշտ, և՛ ուրախությունը:

Աշխարհով մեկ սփռված ասորիների մի մասը վաղուց ի վեր բնակություն է հաստատել Հայաստանում՝ դառնալով մեր հասարակության անքակտելի մասը: Այն իր մշտական և անուրանալի ներդրումն է ունեցել մեր երկրի բազմակողմանի զարգացման ու առաջընթացի գործում:

Թող բնության վերազարթոնքը խորհրդանշող սիրո և պտղաբերության այս շքեղ գարնանային տոնը կառուցողական նոր ծրագրերի և մտահղացումների իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:

Մաղթում եմ ձեզ բարօրություն և բոլոր ազնիվ նպատակների իրականացում:

Շնորհավոր Հաբ-Նիսան»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: