ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ասորիների Նոր տարին խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը. հարցազրույց Արսեն Միխայլովի հետ (ԲԱՑԱՌԻԿ)

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Հայաստանաբնակ ասորիներն այսօր` ապրիլի 1-ին, տոնում են Նոր տարին՝ 6769-րդ տարվա սկիզբը (ասորական ժամանակագրությունը սկսվում է մ.թ.ա 4750 թվականից):

Տոնի հետ կապված «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Հայաստանի ասորիների «Աթուր» միության նախագահ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Միխայլովի հետ:

-Պարո´ն Միխայլով, կպատմե՞ք մի փոքր Հաբ-Նիսանի մասին: Ինչու՞ հենց ապրիլի 1-ին: Ի՞նչ խորհուրդ է պարունակում տոնը:

- Այսօր տոնը մենք նշում ենք արդեն 6769-րդ տարին: Քանի որ թվի հետ կապված հաճախ հարցեր են առաջանում, ասեմ, որ առաջին ասորական թագավորը կավե ցուցանակների վրա որպես օրենք գրել և հայտարարել է, որ ասորիները պետք է Նոր տարի նշեն: Ըստ օրենքի հոդվածների` Հաբ-Նիսանին պետք է նշել «ադառից» հետո, որը մեր լեզվից թարգմանաբար նշանակում է մարտ ամսից հետո: Հոդվածներում հատուկ նշված էր, թե ինչպես պետք է նշել տոնը: Ընդգծված է, որ 12 օրվա ընթացքում պետք է նշել Նոր տարին: Ավանդույթի համաձայն` ասորիների թագավորը Նոր տարվա 12 օրն իր պարտականությունները հանձնում է հասարակ մարդու, որը մեր լեզվով կոչվում է «չուռտանա», այսինքն «կեղծ թագավոր»։ Ամեն օրն անցկացնում ենք աստծո անվան տակ. յուրաքանչյուր օր ամեն մի աստծո և աստվածուհու անվան տակ նշում ենք մեր Նոր տարին։ Իսկ 12-րդ օրը թագավորը հետ է վերցնում իր պարտականությունները:

Թագավորն իր հրամանում գրում է, որ 350 տարին մեկ ով, որ դառնա թագավոր, պետք է թարմացնի այդ ցուցանակը: Նշեմ, որ առաջին, երրորդ, ութերորդ ցուցանակները գտել են և այդ թիվը կարողացել են հաշվել:

Ասորիների Նոր տարին՝ Հաբ-Նիսանի տոնը, խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը։ Մենք մեծ շուքով ենք նշում մեր Նոր տարին:

-Ի՞նչ կմաղթեք ձեր համայնքին:

- Հայաստանի մեր համայնքին մաղթում եմ հաջողություն: Թող մեր երկրում լինի խաղաղություն, որպեսզի մեր համայնքն էլ խաղաղ պայմաններում ապրի և արարի: Ուզում եմ, որ մեր համայնքը չմոռանա մեր տոները, մեր մշակույթը, պատմությունը:

Ես նաև շնորհավորում եմ մեր տարածաշրջանի բոլոր ասորիներին, առավել ևս պատմական Ասորեստանի տարածքում բնակվող ասորական համայնքների ներկայացուցիչներին: Թող խաղաղություն լինի իրենց երկրներում:

Իմ ու համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասորական համայնքին տանի կապակցությումբ շնորհավորելու համար:

Ի դեպ, նշեմ, որ աշխարհի տարբեր ծայրերի ասորական համայնքներից հյուրեր ունենք Հայաստանում: Նրանց հետ միասին գնացել ենք մեր հուշարձանի մոտ (ասորական համայնքը Երևանում ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ունի) և հարգանքի տուրք ենք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:  

Զրուցեց Ռոզի Միքայելյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: