ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հետհայացք. հարցազրույց Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակցի հետ (ԲԱՑԱՌԻԿ)

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով: Քառօրյա պատերազմում երկու կողմն էլ տվեցին մեծաթիվ զոհեր:

Թեմայի շուրջ «Արմեդիան» ՏՎԳ-ն զրուցել է Ապրիլյան պատերազմի հերոսներից Դանիել Դավթյանի հետ, ով պատերազմի արդյունքում գանգուղեղային բեկորային վնասվածք է ստացել:

Ո՞ր պահից գիտակցեցիք, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են, ոչ թե դիվերսիա: 

- Ապրիլի 1-ի լույս 2-ի առավոտյան արդեն հասկանալի էր, որ պատերազմ է սկսվել. մեր դիրքերի ուղղությամբ ծանր հրետանի էր կիրառվում: Չնայած անսպասելի էր, բայց միշտ ունեցել ենք այն ներքին զգացողությունը, որ երբ էլ լինի հարձակում, երբ էլ պատերազմ սկսվի, պետք է արժանի հակահարված տալ: Ու պիտի ասեմ, որ մենք տվյալ պահի հնարավորության սահմաններում բոլորով արեցինք դա: Ու երբ հետհայացք եմ նետում դեպքերին ու զարգացումներին, կարծում եմ, որ գուցե պետք էր ավելի խիստ ու դաժան լինել: Եթե պատերազմ լինի հիմա, մեր բանակն ավելի հագեցած է զենք զինամթերքով ու դիմակայելն ավելի հեշտ կլինի, նոր տարածքներ նվաճելը ևս:

- Ի՞նչ ազդեցություն ունեցավ պատերազմը ձեր աշխարհընկալման վրա:

- Պատերազմի արդյունքում հասկացանք, որ անկախ գտնվելու վայրից, դիրքից` մարդը պետք է զգոն լինի. երբեք չպետք է կորցնել զգոնությունը:

Պատերազմից առաջ ու հետո մարդը փոխվում է: Ու երբ անցնում ես պատերազմի միջով, ակամա ավելի զգոն ես դառնում, հակառակորդը դառնում է կանխատեսելի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: