ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չկա Արցախի հարց, կա համահայկական հարց. Վարդգես Բաղրյան (ԲԱՑԱՌԻԿ)

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյան

 

- Պարո´ն Բաղրյան, մարտի 29-ին կայացավ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը: Ինչպե՞ս կգնահատեք այդ հանդիպման արդյունքները:

- Քանի որ տեղեկատվությունը սուղ է, արդյունքներին լիարժեք գնահատական տալն, իհարկե, դժվար է: Բայց պարզ է նաև, որ բարձր մակարդակի ցանկացած հանդիպում շատ ավելի լավ է, քան ռազմական գործողությունը, պատերազմը:

- Շատ է խոսվում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին: Դա իրատեսակա՞ն եք համարում մոտ ապագայում:

- Մենք շատ ենք կարևորում, որպեսզի բանակցություններին մասնացի նաև ղարաբաղյան կողմը` Արցախի իշխանությունները: Այս մասին մենք խոսում ենք տարիներ շարունակ, և այդ ձևաչափը պետք է վերականգնվի, եթե ուզում ենք, որ հարցը վերջնական լուծում ստանա: Սակայն Ադրբեջանի իշխանությունները, ինչպես գիտեք, դեմ են դրան: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, կարծես թե, ավելի է ոգևորել Ադրբեջանին, և Արցախի հետ բանակցելու հարցում վերջինիս հռետորաբանությունն ավելի է կոշտացել: Նորից եմ ասում, եթե այս բանակցությունները կամ հանդիպումները լինեն շարունակական,  արցախյան կողմը պետք է անպայման մասնակցի` ոչ թե մասնակցի ամենավերջում ինչ-որ փաստաթուղթ ստորագրելուն, այլ` այդ փաստաթուղթը պատրաստելուն, քանի որ Արցախի ժողովրդի ճակատագիրն է որոշվում, և առանց մեր մասնակցության հարցը չի կարող լուծվել:

- Այսօր Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցն է: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի վերսկսման հավանականությունն այսօր:

- Պատերազմի հավանականությունը միշտ էլ կա: Երեք տարի առաջ այս օրերին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սկսել` ոմանք ասում են, որ դա պատերազմ չէ, ոմանք ասում են, որ դա քառօրյա պատերազմ է, բայց դա լիարժեք պատերազմ էր` ընդ որոմ, ոչ քառօրյա: Ամբողջ ամսվա ընթացքում ռազմական գործողություններ են եղել, և մենք, ցավոք սրտի, ունեցել ենք զոհեր: Պատերազմի վտանգը միշտ էլ կա, և մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան: Ճիշտ է`այս վերջին ամիսների ընթացքում, կարծես թե, սահմանին համեմատաբար հանգիստ է, բայց սա ոչինչ չի նշանակում: Մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի:

Ես անձամբ չեմ տեսնում, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ կառուցողական երկխոսության պատրաստ են գնալ հայկական կողմերի հետ: Նույնիսկ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումից հետո, չգիտեմ` ներքին օգտագործման համար, թե դա է նրանց քաղաքականությունը, որևէ կառուցողական բան չեն ասում, նրանք շարունակում են պնդել, որ ոչ միայն ազատագրված շրջաններն են իրենցը (ի դեպ, այդ շրջաններն ազատագրված համարելը ճիշտ չէ, դրանք ամրագրված են Արցախի սահմանադրությամբ), այլև Արցախն է իրենցը և ոչ միայն. նրանք նույնիսկ համարում են, որ Երևանն է իրենցը: Այնպես որ, ես գտնում եմ, որ չկա Արցախի հարց, կա համահայկական հարց: Եվ ամբողջ ազգով, ինչպես որ ժամանակին ազատագրել ենք Արցախը, պետք է պատրաստ լինենք լուծելու այս խնդիրը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: