ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլյան պատերազմն աղոթքով արթուն ապրելու պատգամը փոխանցեց բոլորիս. ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ (ԲԱՑԱՌԻԿ)

2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի սահմանի ողջ երկայնքով: Ապրիլյան քառօրյա պատերազմում երկու կողմերն էլ ունեցան մեծաթիվ զոհեր:

Թեմայի շուրջ «Արմեդիան» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: 

 

- Աստված օգնական Սրբազա՛ն Հայր,  ի ՞նչ դասեր քաղեցինք քառօրյա պատերազմից: Եվ ի՞նչն է, որ կուզեիք փոխվեր բանակում:

-Աստված պահապան, մեր Տերն ասում է. ‹‹Արթուն կացեք և մշտապես աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք››, կարծում եմ, որ ապրիլյան քառօրյան ավելի զգոն, ավելի պատրաստակամ լինելու և մշտամնա աղոթքով արթուն ապրելու պատգամը փոխանցեց մեզ բոլորիս: Ապրիլյան պատերազմի օրերին հայ ժողովուրդը, որպես հավաքականություն, դրսևորեց իրեն լավագույն որակներով: Ոչ թե կուզեի փոխվեր, այլ հենց այդ օրերին տիրող հզոր, միասնական և անկոտրում ոգին մշտապես պահպանվեր մեր ազգային կյանքում:

- Ինչո՞վ կարևորվեց գնդերեցների դերն ապրիլյան քառօրյա պատերազմում

-Առաջինը մեծապես կարևորում եմ զինվորի և զորականի կողքին այդ ծանր, բայց նվիրական պահին հոգևորականի ներկայությունը, իսկ երկրորդն, անշուշտ, նրա օրհնությունը, աղոթքն ու քաջալերանքն էր, որ մեր պայքարն արդար է և մեր ուղին՝ օրհնյալ:

-Ինչպիսի՞ ծառայություններ են գնդերեցները մատուցում մշտապես պատերազմի շեմին կանգնած զինվորի հոգևոր և հայրենասիրական դաստիարակության համար: 

-Գնդերեցների, ինչպես նաև ամեն հոգևորականի, ծառայության հիմնական առաքելությունն իր խնամքին հանձնված հավատացյալների հոգու փրկությունն է: ‹‹Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցե′ք միմյանց, … չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար››,-ասում է Քրիստոս Հովհաննեսի ավետարանում: Իսկ հայրենասիրության բարձր գիտակցությամբ ապրելու համար կարևոր է ավետարանական այս սիրո ոգու փոխանցումը զինվորին և զորականին, ովքեր հանապազ իրենց ամենաթանկը վտանգում են մեր հայրենիքի խաղաղ ու բարօր կյանքի համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: