ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմը ստիպեց հասունանալ. հետհայացք Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակցի հետ (ԲԱՑԱՌԻԿ)

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո Ադրբեջանի նախաձեռնությամբ Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ 

Թեմայի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Հայկ Թորոսյանի հետ, ով ծառայել է Մարտակերտի շրջանում:

 - Ո՞ր պահից գիտակցեցիք, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են, ոչ թե դիվերսիա: 

- Սկզբից չէի հասկանում, որ պատերազմ է: Տագնապից հետո, երբ արդեն մարտական հենակետում էի, հասկացա. հնարավոր չէր չհասկանալ, քանի որ շուրջս պայթյուններ էին որոտում: Ասեմ ավելին, հասկացա` վիճակը լուրջ է:

80 օրվա ծառայող էի… ու պատերազմ… վախենում էի… Ու գիտեք, չեմ հավատա, որ որևէ մեկը, ով անցել է պատերազմի միջով, ասի, որ չի վախեցել: Բայց փորձում էի վանել բոլոր այն մտքերը, որոնք որևէ կերպ կարող էին խանգարել: Մտածում էի միայն հրամանի մասին, միայն առաջադրանքս իդեալական կատարելու մասին: Մտածում էի, որ ուսերիս դրված է առաջադրանք` իմ մարտական հաշվարկի անվտանգության ապահովումը, պետք էր այն մինչև վերջ պատվով իրականացնել: Դիրքեր բարձրանալուց հետո հակառակորդի դեմ չեմ հասցրել երկար պայքարել. ապրիլի 2-ի առավոտյան մարտական առաջադրանք կատարելու ժամանակ հակառակորդի կողմից նետված արկի պայթյունի պատճառով ստացել եմ գանգուղեղի թափանցող բեկորային վնասվածք: Վիրավորում ստանալու օրվա ընթացքում հոսպիտալից տեղափոխել են Ստեփանակերտ, ապա` ուղղաթիռով Երևան: Չորս թե հինգ օր կոմայի մեջ եմ եղել, ասում են՝ հույս չի եղել, որ կապրեմ: Մինչ այդ ամեն ինչ արել եմ գերազանց հնարավորության սահմանում:

- Ի՞նչ ազդեցություն ունեցավ պատերազմը ձեր աշխարհընկալման վրա:

- Ինչ խոսք, շատ բան փոխվեց պատերազմից հետո: Պատերազմը ստիպեց հասունանալ: Եթե խաղաղ պայմաններում որոշակի ժամանակ էր հարկավոր այդ հասունությանը հասնելու համար, ապա պատերազմի դեպքում կայծակնային արագությամբ շատ բան հասկացանք:

Երբ հետհայացք եմ նետում այդ օրերին, ուզում եմ, որ վիրավորում ստացած չլինեի, ավելին անեի հայրենիքիս համար ու մինչև վերջ ընկերներիս կողքին լինեի: Այդ օրվանից ամենաշատը տպավորվել է օրվա աժիոտաժը: Կյանքումս այդքան խառը չեմ եղել` թե´ ֆիզիկապես, թե´ ապրումների առումով:

Պատերազմից առաջ պլաններս շատ էին, բայց մի րոպեում բոլորը փշրվեցին: Իսկ հիմա` քանի կամ, քանի շնչում եմ, փորձում եմ նոր պլաններ կազմել ու իրականացնել:

 

Զրուցեց Ռոզի Միքայելյանը

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: