ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինն իմ նկատմամբ միշտ որոշակի համակրանք է տածել. Սաակաշվիլի

Sputnik Армения

Վրաստանի երրորդ նախագահ Միխաիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ռուս-վրացական հարաբերությունների սրման պատճառների և 2008թ.-ի օգոստոսին «Ռուսաստանի կողմից Վրաստան ռազմական ներխուժման» մասին, ասել է, որ Վրաստանը «չափազանց հաջողակ երկիր էր» ռուսների համար, գրում է apsny.ge-ն:

Նախկին նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չի կարողացել համակերպվել հարևան պետության հաջողություններին, ինչն էլ հենց պատերազմի պատճառ է դարձել:

«Նրանց թիկունքում հանկարծ այնպիսի մի երկիր ձևավորվեց, որտեղ չկար կոռուպցիա, որտեղ առանց նավթի ու գազի որևէ պաշարների մենք քաղաքներ կառուցեցինք, որին ուղղված էր ամբողջ աշխարհի ուշադրությունը, որտեղ ժամանեց ԱՄՆ նախագահն ու պարեց, որտեղ գեղեցիկ պատկերներ կային և այլն: Ռուսաստանում մեզ չներեցին մեր հաջողությունը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահի զրուցակցի այն հարցին, թե արդյոք անձնական գործոնը պատերազմի պատճառների շարքում որևէ դեր խաղացել է, Սաակաշվիլին պատասխանել է. «Ես նախագահ Պուտինի հետ իրավահավասար, սակայն շատ քաղաքավարի հարաբերություններ եմ ունեցել: Նա միշտ իմ նկատմամբ որոշակի համակրանք է տածել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: