ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական ընկերությունը Վրաստանում դրոնով պիցա է առաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 1-ին հայկական Menu Group ընկերությանը պատկանող Menu.ge սննդի արագ առաքման ծառայությունը Վրաստանում կատակեց, որ կատարվում են դրոնով առաքումներ՝ հրապարակելով հումորային հոլովակ, որտեղ երևում էր, թե ինչպես է թռչում տուփով դրոնը։ Այս մասին գրում է NEWS.am-ը:

Ոչ իրական նախագիծը առաջացրեց աժիոտաժ, և շատերը հավատացին դրան։ Ոմանք նույնիսկ խնդրեցին իրենց պատվերները դրոնով առաքել։ Նրանց թվում էր նաև Bank of Georgia-ն՝ վրացական առաջատար բանկերից մեկը, որը պատվիրեց պիցցա։ Menu.ge-ն համարձակորեն ընդունեց մարտահրավերը և իրականացրեց Վրաստանում առաջին դրոնով առաքումը «Կարծում եմ` դրոնով առաքման ծառայությունը բավականին հետաքրքիր և նորարարական մոտեցում է։ Ինձ շրջապատող մարդիկ զարմացած էին։ Միևնույն ժամանակ ես հասկանում եմ, թե որքան բարդ է նման նախագիծն ամբողջ ծավալով իրականացնելը։ Չնայած նրան, որ թռիչքը փորձնական էր, ամեն ինչ հաջող անցավ և գործարկման դեպքում նախագիծը բարենպաստ կլինի թե՛ ընկերության և թե՛ հաճախորդի համար»,– ասել է Bank of Georgia ԿՍՊ բաժնի ղեկավար Բորիս Կիկնաձեն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: