ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը ծանոթացել է Գյումրու Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, այցելել «Չերքեզի ձոր» ընկերություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլեկտրագնացքով Երևանից ժամանել է Գյումրի, որտեղ նրան գյումրեցիները դիմավորել են մեծ ոգևորվածությամբ և ջերմությամբ: Վարչապետը զրուցել է գյումրեցիների հետ, լսել խնդիրներն ու նրանց ուղեկցությամբ այցելել Գյումրու երկաթուղային կայարանին հարակից Տիգրան Մեծ փողոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Փողոցին հարակից բնակելի տների բնակիչները վարչապետին բողոքել են շինաշխատանքների հետևանքով ստեղծված անհարմարություններից և նշել, որ ստիպված են լինում ձյան և անձրևների դեպքում հաղթահարել մի շարք անհարմարություններ, քայլել ցեխակույտերի միջով: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք շինաշխատանքները նախագծողներն ու իրականացնողները մտածե՞լ են, թե ինչպես պետք է բնակիչները երթևեկեն և քայլեն: «Երբ շինարարությունն սկսում ենք, պետք է մտածել նաև միջավայրի մասին, ապահովել քաղաքացիների համար անհրաժեշտ պայմաններ: Մենք ունենք քաղաքաշինական նորմեր, որոնք պետք է ապահովենք, ներդնենք քաղաքաշինական նոր մշակույթ և քաղաքացիների համար ապահովենք պայմաններ», - նշել է Նիկոլ Փաշինյանը և պատասխանատուներից պահանջել հետագայում հաշվի առնել այս ամենը: «Կհրավիրեք ճարտարապետներին, նրանց, ովքեր աշխատում են ու կասեք, որ երբ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքի կյանքը պետք է կանգնի։ Անցանելիությունը պետք է ապահովել», -ասել է վարչապետը: Գյումրու քաղաքապետը տեղեկացրել է, որ շինաշխատանքներն ամբողջովին ավարտին կհասցվեն մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Ներկայում աշխատանքներն ընթանում են ինչպես փողոցի երթևեկելի մասում, այնպես էլ մայթերում, իրականացվում է նաև ենթակառուցվածքային համակարգի թարմացում:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է «Չերքեզի ձոր» ընկերություն, որն զբաղվում է ձկնաբուծությամբ և ձկան վերամշակմամբ, այդ թվում՝ իշխանի խավիարի արտադրությամբ: Վարչապետը շրջել է ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացին: Տեղեկացվել է, որ վերջին տարիներին արտադրանքի 80 տոկոսն արտահանվել է ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Ղազախստան: Ընկերությունը նախատեսում է նոր ներդրումային ծրագրով զարգացնել ոչ ավանդական արտադրությունը, ավելացնել ինկուբացիոն արտադրությունը և ընդլայնել մանրաձկան արտադրությունը:

* * *

Գյումրու Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Ավելի քան 1 կմ երկարություն ունեցող փողոցում շինաշխատանքներն սկսվել են 2018թ. հուլիսի 24-ին: Տիգրան Մեծ փողոցում առաջիկայում նախատեսվում է իրականացնել եզրաքարերի փոխարինում, ասֆալտի շերտի տեղադրում և լուսավորության ցանցի կահավորում: ՎԶԵԲ-ի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ընդհանուր առմամբ Գյումրիում հիմնանորոգվելու է շուրջ 40 փողոց: Շիրակի մարզի համայնքների կողմից ներկայացված 2019 թ. սուբվենցիայի ծրագրային հայտով հաստատվել են Գյումրու թվով 5 փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի 5 կմ երկարությամբ ճանապարհ, և կներդրվի 515.5 մլն դրամ, որից 283.5 մլն դրամը՝ պետական բյուջեից:

* * *

Ընկերությունը ծրագրում է նաև Չերքեզի ձորում իրականացնել զբոսաշրջության զարգացման ծրագիր, իսկ Ուռենու ձորում կառուցել էկո գյուղ՝ ագրոտուրիզմը խթանելու նպատակով:

11060_b.jpg (1670×1113)

11049_b.jpg (1670×1113)

11048_b.jpg (1670×1113)

11046_b.jpg (1670×1113)

11044_b.jpg (1670×1113)

11042_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: