ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախստականների խնդրի հանդեպ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին՝ նշելով, որ Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախտականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական խնդիր և հակամարտության ողջ ընթացքում ջանացել են թեթևացնել փախստականների և ներքին տեղահանվածների կացությունը։

«Փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային հարցերից մեկն է։ Ընդ որում՝ պետք է նշել, որ տվյալ խնդրի առաջացումն Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի իրացման ուժային ճնշմանը միտված Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքն է։ Սա շատ կարևոր է՝ ինչպես ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության հարցի, այնպես էլ փախստականների և տեղահանված անձանց խնդրի լուծման մեթոդաբանության տեսանկյունից։ Ակնհայտ է, որ նախ անհրաժեշտ է բացառել հակամարտության սկզբնապատճառը, իսկ այնուհետև անցնել նրա հետևանքների վերացմանը», - ասում է Մասիս Մայիլյանը։

«Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախստականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ։ Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական խնդիր և հակամարտության ողջ ընթացքում ջանացել են թեթևացնել փախստականների և ներքին տեղահանվածների կացությունը ։ Ի տարբերություն նավթային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանի` Արցախում փախստականների համար ցուցադրական վրանային ճամբարներ չեն ստեղծել ու այդ խնդիրը չեն քաղաքականացրել։ Արցախցիները հակամարտության զոհերի այդ կատեգորիային տանիքի տակ կյանքի համար նվազագույն պայմաններ են ապահովել։ Մինչ օրս մեր պետությունը առանց միջազգային աջակցության շարունակում է բնակարաններ կառուցել փախստականների, ինչպես նաև ներքին տեղահանվածների համար, ովքեր վերադարձել են օկուպացումից ազատագրված բնակության նախկին վայրեր: Մասնավորապես` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020թթ. ծրագրի գերակա կետերից մեկն Արցախում ապաստան գտած՝ Ադրբեջանից հայ փախստականների սոցիալական խնդիրների լուծման հարցն է։

Ադրբեջանից հայ փախստականների հարցը մշտապես Արցախի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Դեռ ավելին, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունն արձանագրված է Արցախի Հանրապետության կառավարության ամենամյա ծրագրերում՝ որպես հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը», - ասել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: