ՏԻՄ ընտրությունների արդյունքներն Էրդողանին կարող են նոր գործողությունների դրդել

2019թ. մարտի 31-ին Թուրքիայում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Ձայների վերջնական հաշվարկով պարզվեց, որ «Ժողովրդի դաշինքը» հավաքել է 51,64%, «Ազգի դաշինքը» 37,57%, իսկ «այլ» խումբը 6.55%:
Ընտրություններին մասնակցեցին 12 կուսակցություններ: Վերջիններս բաժանվել էին 3 խմբի՝ «Ժողովրդի դաշինք»՝ ԱԶԿ և ԱՇԿ, «Ազգի դաշինք»՝ ՀԺԿ, «Լավ» կուսակցություն, և «այլ»՝ Երջանկություն կուսակցությունը (ԵԿ), Ձախ դեմոկրատական կուսակցությունը «ՁԴԿ» և այլն:
Իշխող ԱԶԿ-ն անսպասելի պարտություն կրեց Թուրքիայի խոշոր քաղաքներում, մասնավորպես՝ Ստամբուլում, Ադանայում, Անթալիայում, Իզմիրում և այլն: Առանձնակի ուշադրության է արժանի Ստամբուլում ԱԶԿ-ի պարտությունը: Հենց ընտրությունների օրը՝ մարտի 31-ի երեկոյան, թուրքական պետական լրատվամիջոցները տարածել էին ինֆոգրաֆիկաներ և տեղեկություններ, որտեղ Ստամբուլում հաղթել էր ներկայացվել ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմընն: Սակայն ապրիլի 5-ի առավոտյան Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահի Սադի Գյուվենը հայտարարեց, որ Ստամբուլի վերջնահաշվարկի արդյունքում ՀԺԿ-ի թեկնածու Է. Իմամօղլուն ստացել է 4.163.188 ձայն, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Բ. Յըլդըրըմը 4.139.352 ձայն: Փաստացի ստացվում է, որ ընդդիմադիր ՀԺԿ-ն Ստամբուլում հաղթել էր իշխող ԱԶԿ-ին՝ 23.836 հազար ձայնի առավելությամբ:
Առանձնակի ուշադրության են արժանի Էրդողանի հայտարարությունները ՏԻՄ ընտրություններց հետո. նախագահը նշել էր, որ իշխող կուսակցությունը որոշիչ հաղթանակ է տարել ՏԻՄ ընտրություններում, սակայն ընդունել էր, որ պարտվել են որոշ խոշոր քաղաքներում: Այնուհետև Էրդողանը հավաստիացրել է, որ չնայած իրականությանը, վերջիններս հանդես կգան գործողությունների համապատասխան ծրագրով:
Միջազգային լրատվամիջոցները Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունները որակել էին որպես Էրդողանի խոշոր քաղաքական անկման և տառապանքի սկիզբ:
Եվ իսկապես, հաշվի առնելով վերոնշյալը, զիջելով դիրքերը խոշոր քաղքներում, Էրդողանը զգում է իր քաղաքական կարիերային սպառնացող վտանգը, և չի բացառվում, որ էլ ավելի ավտորիտար քայլերի դիմի: Նույն երևույթի ականատես եղանք նաև նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քրդամետ կուսակցության դիրքերի ամրապնդումից հետո նրանց նկատմամբ բռնաճնշումներ սկսվեցին։
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ ժողովուրդը չի ասել այդ մասին. Էրդողան «Քանի դեռ Սիրիայի ժողովուրդը չի ասել՝ «շնորհակալություն, դուք արդեն կարող եք հեռանալ», մենք չենք կարող դուրս գալ...
- Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ից պահանջել է պատասխանել ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլանի վերաբերյալ մի շարք հարցերի Հարցադիմումի մեջ Փայլանը նշել է, որ Հայաստանի դեմ ուղղված «Թուրքիայի զինուժի Ալթայ պլանավորման հրահանգ և Օղուզթյուրք...
- Հայտնի է «Թուրքական հոսք» գազատարի աշխատանքների մեկնարկի օրը «Հունվարին մենք կսկսենք «Թուրքական հոսք» անվամբ գազատարի շահագործումը»,-նշել է Էրդողանը:
- Էրդողանը կոչ է արել հրաժարվել դոլարից Եկեք այդպիսով հայրենասիրություն ցուցաբերենք:
- Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենի անունը կջնջվի բոլոր փողոցներից, դպրոցներից և այլ վայրերից Ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները նույնպես կողմ են արտահայտվել...
-
20:17
Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսը հանկարծակի մարել է
-
19:56
Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հյուրընկալվել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում
-
19:34
Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ
-
19:04
Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ ժողովուրդը չի ասել այդ մասին. Էրդողան
-
18:34
ՀՀ ԿԲ-ն և KfW բանկը ստորագրել են 60 միլիոն եվրոյի երեք նոր վարկային համաձայնագրեր
-
18:18
Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
18:03
Հայաստանը ԵՄ հետ այդ համաձայնագիրը համարում է որպես իրական ծրագիր բարեփոխումների համար. Մոգերինի
-
17:07
Առաջիկայում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
16:52
2019 թ. ամփոփելիս կունենանք 49 %-ից ավելի և 50 %-ից ցածր պարտք-ՀՆԱ հարաբերակցություն. ֆինանսների նախարար
-
16:04
Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1000 կրակոց. Արցախի ՊՆ
-
15:31
Նախագահը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին
-
14:52
Նիկոլ Փաշինյանը Սպիտակում մասնակցեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը
-
14:02
Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
13:24
Թրամփը ՀԲ-ին կոչ է արել դադարել Չինաստանին վարկ տալ
-
13:18
Լավրովը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու է Պոմպեոյին
-
12:36
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
12:02
Վարչապետը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
11:57
Արոնյանը պարտվեց Կարլսենին
-
11:10
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ
-
10:25
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
10:25
Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ ճնշումից
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
12:33
Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր. Պեկին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 4 կմ/ժ