ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 806,28 դրամ ԱՐԾԱԹ - 232,86 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 754,25 դրամ

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis-ի ամենամյա գլոբալ հանդիպմանը

Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս ելույթ է ունեցել «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում:

Քննարկման մասնակիցները խոսել են ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց լուծման տարբերակների մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ցանկացած երկիր տարբեր կերպ է մոտենում ի հայտ եկող խնդիրների լուծմանը:«Հայաստանի դեպքում բանաձևը շատ պարզ է։ Փոքրը գեղեցիկ է։ Եվ փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում»։

Խոսքի ավարտին` նախագահ Սարգսյանն անդրադարձել է տեխնոլոգիական նվաճումների` մեր կյանքում ունեցած դերին ու նշանակությանը: Նա համոզմունք է հայտնել, որ դրանք դրամատիկորեն փոխելու են մեր սոցիալական ու քաղաքական վարքագիծը: «Մեծ թվով մարդիկ քաղաքականության մեջ ազդեցություն են ունենալու՝ պարզապես օգտագործելով իրենց էլեկտրոնային սարքավորումները, գրառումներ անելով «Թվիթեր»-ում, «Ֆեյսբուք»-ում։ Սա է քաղաքականությամբ զբաղվելու նոր ճանապարհը։ Մենք առերեսվում ենք բացարձակ նոր մի աշխարհի հետ, որտեղ անհատների ձայները շատ բարձր են լսվելու, և նրանք լուրջ ազդեցություն են ունենալու որոշումների կայացման վրա»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 8 կմ/ժ
4 C°
 
   
20.04.2019
  11° 
21.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: