ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 806,28 դրամ ԱՐԾԱԹ - 232,86 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 754,25 դրամ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Ռուանդայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության նախարարի հետ

Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առաջին պաշտոնական այցն Աֆրիկյան մայրցամաք լավ հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի երկրների և, մասնավորապես, Ռուանդայի հետ բազմաոլորտ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերն ուրվագծելու համար։

Կարևորելով Հայաստանի և Ռուանդայի  միջև հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախարար Մնացականյանը, որպես գերակա ուղղություն, առանձնացրեց նորարարության, խելացի լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները: Նախարար Մնացականյանը նշեց, որ իր պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ներգրավումը ևս մի կարևոր քայլ է առարկայական մտքերի փոխանակման միջոցով ուղենշելու տվյալ ոլորտներում Հայաստանի և Ռուանդայի միջև համագործակցության հեռանկարները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ ռուանդական ընկերություններն իրենց ակտիվ ներգրավվածությունը կունենան համաժողովին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 8 կմ/ժ
3 C°
 
  11° 
22.04.2019
  11° 
23.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: