ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոստոնի հայ համայնքը շուրջ 150 հազար դոլար գումար է նվիրաբերել City of Smile հիմնադրամին

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, City of Smile  (Ժպիտների քաղաք) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երկօրյա այց է ունեցել Բոստոն, որտեղ արժանացել է հայ համայնքի ջերմ ընդունելությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով bostonglobe.com-ը, Բոստոնի հայ համայնքի կողմից City of Smile (Ժպիտների քաղաք) հիմնադրամի համար մոտ 150 հազար դոլար գումար է հավաքվել:  

City of Smile հիմնադրամը ստեղծվել  է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Բոստոնի հայ համայնքի հետ հանդիպմանն Աննա Հակոբյանն ընդգծել է, որ հարուստ  և զարգացած երկրներում քաղցկեղը պարզապես հիվանդություն է, բայց շատ ավելի քիչ զարգացած երկրներում այն հավասար է մահվան դատավճռի»,- ասել է Աննա Հակոբյանը Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է գտնվել ավելի քան 450 մարդ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: