ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ու Հայաստանը հումանիտար օգնություն են ուղարկել Իրան

Ռուսաստանի և Հայաստանի փրկարարները սկսել են հումանիտար օգնության առաքումը հեղեղումներից տուժած Իրանի բնակչությանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։

«Ռուսաստանի ԱԻՆ-ը Հայաստանի ԱԻՆ-ի հետ միասին, Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով, հումանիտար օգնության բեռներ է ուղարկում Իրանի բնակչության կարիքների համար »,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ բեռների մեջ են վրաններ, ծածկոցներ և ծալովի մահճակալներ՝ ավելի քան 4 հազար միավոր նյութական միջոցներ: Օգնությունը տրամադրվել է հայ-ռուսական հումանիտար աջակցության կենտրոնի միջոցով:

Նշենք,  որ Իրանում հորդառատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է: Հեղեղումների հետևանքով տուժածների թիվը հասել  է 60 000-ի, 700-ը՝ վիրավորվել է, 70-ը՝ մահացել: Ըստ օդերևութաբանների, ջրհեղեղի վտանգը դեռ պահպանվում է:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: