ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտով կստորագրվի Ֆինլանդիայի նախագահի կողմից. դեսպան

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ներկայացուցիչներն ապրիլի 8-ին հանդիպել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակոնենի հետ:

Խմբի ղեկավար Գևորգ Գորգիսյանը կարևոր է համարել Ֆինլանդիայի՝ ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների հարուստ փորձի ուսումնասիրումը: Երկկողմ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու տեսանկյունից նա անհրաժեշտ է համարել մեր երկրում Ֆինլանդիայի օրերի անցկացումը, իսկ երկու երկրների գործարարների միջև համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով գործարար համաժողովների կազմակերպումը:

Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Նա ևս անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Դեսպանը տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին Ֆինլանդիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որից հետո կձևավորվի Հայաստանի հետ բարեկամության խումբ: Անդրադառնալով Ֆինլանդիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը՝ Արյա Մակոնեն վստահեցրել  է, որ փաստաթուղթը շուտով կստորագրվի նախագահի կողմից, կվավերացվի խորհրդարանական ընտրություններից հետո:

Առկա երկկողմ կապերի խորացման և համագործակցության նոր ուղիների ստեղծման տեսանկյունից կողմերը կարևորել են նաև խորհրդարանականների միջև փոխայցերը: Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարն արժևորել է Ֆինլանդիայի 100-ամյա խորհրդարանական փորձի ուսումնասիրումը:

Հյուրի խնդրանքով Գևորգ Գորգիսյանը ներկայացրել է հեղափոխությունից հետո մեր երկրի օրակարգի հիմնական առաջնահերթությունները՝ մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական բարեփոխումներ: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: