ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքան քաղաքականությունից հեռու, այնքան ավելի լավ. նախապատվությունը՝ սկսնակներին

Մարտի 30-ին Սլովակիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարավ 45-ամյա Զուզանա Չապուտովան: Փաստաբան և էկոակտիվիստ Չապուտովան կարողացավ ստանալ ընտրողների ձայների 58,4 տոկոսը։ Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրեց Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Շարոշ Շեֆչովիչը՝ հավաքելով ձայների մոտ 42 տոկոսը։

Զուզանա Չապուտովան ծնունդով Բրատիսլավայից է, անկուսակցական: Երկու դուստրերի մայր Չապատովան երկար տարիներ զբաղվել է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ, ներկայացրել պետական աշխատակիցների և կոմերցիոն ընկերությունների աշխատողների շահերը:

Զուզանա Չապուտովան, բացի Սլովակիայի առաջին կին նախագահը լինելուց, տարբերվում է նաև նրանով, որ պետական կառավարման համակարգում աշխատանքի որևէ փորձ չի ունեցել: Երկրի ղեկավարումը պետական կառավարման համակարգից «հեռու» մարդուն վստահելու տենդենցը վերջին շրջանում բավական հաճախ է հանդիպում: Վառ օրինակը մարտի 31-ին Ուկրաինայում տեղի ունեցած ընտրություններում առավելագույն ձայներ ստացած և երկրորդ փուլ անցած թեկնածուն է՝ Վլադիմիր Զելենսկին: 41-ամյա դերասանը ստացել էր ձայների 30 տոկոսից ավելին:  Հատկանշական է, որ Ուկրաինայի ընտրությունների պարագայում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն էր: Այս հանգամանքը թույլ է տալիս  եզրակացնել, որ մի շարք երկրներում հասարակությունը հոգնել է, կամ հիասթափվել է պրոֆեսիոնալ ու փորձառու քաղաքական գործիչներից և փոփոխությունների հույսը կապում է այլ ոլորտների ներկայացուցիչների հետ: Պակաս նշանակություն չունի նաև այս մարդկանց՝ հանրային ու սիրված լինելու հանգամանքը:

Վերոնշյալ կատեգորիայի ղեկավարների կազմում, անշուշտ, իր տեղն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մինչ օրս ընդդիմադիրները Թրամփին մեղադրում են պոպուլիզմի ու չհաշվարկված քայլերի մեջ, այնինչ ընթացիկ հարցումները ցույց են տալիս, որ Թրամփը լուրջ շանսեր ունի հաղթելու նաև 2020-ի ընտրություններում:

Անխոս, քաղաքական անցյալ չունեցող անձանց ընտրելու տենդենցը տարածվում է ոչ միայն երկրների առաջին դեմքերի վրա: Փորձը ցույց է տալիս, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ևս հաճախ ղեկավար դիրքերը զբաղեցնում են հենց «քաղաքականությունից դուրս» գտնվող մարդիկ: Ամենավերջին և թարմ օրինակը, թերևս, Չիկագոյի քաղաքապետի ընտրություններն էին, որոնցում հաղթանակ տարավ սևամորթ լեսբուհի Լորի Լայթֆութը: Ի դեպ, Լայթֆութը, որ քաղաքական անցյալ չուներ, ստացել է ընտրողների ձայների ավելի քան 74 տոկոսը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: