ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

IDeA հիմնադրամը գործարկում է նոր՝ առողջապահական հարթակ

IDeA-ն մտադիր է համախմբել ջանքերը FAST-ի հետ՝ առողջապահական հարթակի հնարավորությունների ընդլայնման և ստեղծարար մոտեցումների որոնման համար։ 

IDeA հիմնադրամը գործարկում է նոր՝ առողջապահական հարթակ, որը խթանելու է այս ոլորտում նորարարությունները  Հայաստանում և հանրապետության սահմաններից դուրս: 

IDeA հիմնադրամը Հայաստանի և Արցախի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրի։ Հայաստանի առաջընթացի համար հստակ ռազմավարական առաջնահերթություններ և հեռանկար ունենալով` IDeA-ն մշակել է զարգացման 10 մոդելների վրա հիմնված հարթակներ, որոնցից յուրաքանչյուրի հիմքում ընկած է խարսխային նախագիծ: Այդ նախագծերը միտված են ապահովելու նշանակալից առաջընթաց՝ Հայաստանի ու հայկական աշխարհի համար։ Մի շարք հարթակներ արդեն գործարկվել են, ինչպես օրինակ կրթական, ֆինանսական, տեխնոլոգիական, ինքնության պահպանման, էկոլոգիական հարթակները, և հաջողությամբ ծրագրեր են իրագործում Հայաստանում և աշխարհում։

Առողջապահության ոլորտը IDeA հիմնադրամի  տասը առաջնահերթություններից մեկն է: Հիմնադրամն առ այս պահն իրականացրել է ոլորտին վերաբերող մի շարք նախնական հետազոտություններ, մշակել նախագծեր, ուսումնասիրել տարածաշրջանային ու միջազգային փորձը, և քննարկումներ ծավալել համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են  Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA, ԱՄՆ), Philips-ը (Նիդերլանդներ), Cha ընկերությունների խումբը (Հարավային Կորեա) և ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցի Առողջապահության զարգացման կենտրոնը (Ռուսաստան)։

Մեկնարկած գործընթացի շրջանակում IDeA-ն մտադիր է համախմբել ջանքերն իր քույր կազմակերպության՝  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ՝ առողջապահական հարթակի հնարավորությունների ընդլայնման և ստեղծարար մոտեցումների որոնման համար։

«Առողջապահական հարթակը կդառնա Հայաստանում առողջության պահպանման ոլորտում նորարարական և համակարգային լուծումների որոնման և իրականացման հիմքը։ Այս ինստիտուցիոնալ հենքի վրա FAST-ը կօգնի խթանել նորարարությունն ու առաջընթաց ապահովող բացահայտումները, ինչպես նաև զարգացնել կրթությունը բժշկության բնագավառում»,- ասել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

«Սա IDeA հիմնադրամի հերթական հավակնոտ նախաձեռնությունն է՝ երկրի համալիր զարգացմանն ուղղված իր առաքելության իրականացման գործում: Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու առողջապահական հանգույց տարածաշրջանային ու միջազգային մակարդակում։ Ներկայում մեր ջանքերը կենտրոնացած են ստեղծարար լուծումների որոնմանը և անհրաժեշտ ռեսուրսների հավաքագրմանը, որոնք կօգնեն Հայաստանը դարձնել բժշկական ծառայությունների ու ուսումնասիրությունների համաշխարհային կարգի կենտրոն»,- նշել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

Առողջապահական հարթակի հայեցակարգը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Նախատեսվում է ներդնել ամբողջական մոտեցում առողջության պահպանման ոլորտում՝ խթանելով նորարարական կրթությունը, ուսումնասիրությունները և ծառայությունների մատուցումը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: