ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն ահաբեկչության գլխավոր տարածողն Է աշխարհում. Ռոուհանի

NBC News

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչության տարածողն Է», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելը Վաշինգտոնի կողմից սխալ քայլ է: Այդ մասին Ռոուհանին ասել Է ապրիլի 9-ին Թեհրանում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը:

«ԱՄՆ-ը առաջատար դեր Է խաղում աշխարհում ահաբեկչության տարածման մեջ: Ամերիկան սխալ գործեց՝ ԻՀՊԶ-ն ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն: Իրանական ժողովրդի մեջ դրանից հետո զորակազմի հեղինակությունը միայն կմեծանա»,-ասել Է նախագահը: 

Իրանի նախագահը հայտարարել Է, որ իր երկրի վրա ԱՄՆ-ի ճնշումը չի բերում այն արդյունքները, որոնք ակնկալում Է Վաշինգտոնը: «Ինչի՞ եք դուք ձգտում հասնել պատժամիջոցներով: Դուք ասում եք, որ դրանք հարկավոր են, որպեսզի խանգարվի մեր զարգացումը, բայց դա սուտ Է: Այդ ստի ապացույցը մեր առաջընթացն Է»,-հայտարարել Է Ռոուհանին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: