ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ պատժամիջոցներն Իրանի դեմ. ավանդույթները շարունակվում են

Гордон

Եվրոպական միությունը մեկ տարով` մինչև 2020 թ. ապրիլի 13-ը, երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը` կապված երկրում մարդու իրավունքների խախտումների հետ: Այդ որոշման մասին հայտնել է ԵՄ-ի խորհուրդը: Այդ միջոցները ներառում են 82 անձանց և մեկ կազմակերպության դեմ ճանապարհորդության և ակտիվների սառեցման արգելք: Մարդկանց, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ, արգելվում է մուտք գործել ԵՄ երկիր:

Բացի այդ, այդ սահմանափակող միջոցները ներառում են Իրան այնպիսի սարքավորւմների արտահանման արգելքը, որոնք կարող են օգտագործվել ներքին հալածանքների և հեռահաղորդակցության հսկողության համար:

Առաջին անգամ այդ միջոցները ձեռնարկվել են 2011 թվականին և ամեն տարի երկարացվում են:

ԵՄ պատժամիջոցները Իրանի դեմ 

Ըստ Եվրամիության խորհրդի Իրանին

  • արգելվում է զենքի և երկակի օգտագործման ապրանքների արտահանումը, որը կարող է օգտագործվել հարստացման համար,
  • արգելվում է նավթի, բնական գազի, նավթաքիմիայի և նավթամթերքի ներմուծումը,
  • արգելվում է վաճառել կամ մատակարարել էներգետիկայի ոլորտի հիմնական սարքավորումներ, ոսկի, այլ թանկարժեք մետաղներ և ադամանդներ, ինչպես նաև որոշակի ռազմածովային սարքավորումներ և ծրագրային ապահովում:

Ինչ վերաբերում է ֆինանսական սահմանափակումներին`

Իրանի կենտրոնական բանկի և Իրանի խոշորագույն առևտրային բանկերի ակտիվները սառեցվել են: Բացի այդ, իրանական բեռնատար օդանավերին արգելում են մուտք գործել ԵՄ օդանավակայաններ, ինչպես նաև արգելվում է ծառայություններ մատուցել իրանական բեռնատար ինքնաթիռներին կամ նավերին, որոնք արգելված նյութեր ու ապրանքներ են տեղափոխում:

Նշենք նաև, որ սույն թվականի մարտի վերջին ԱՄՆ Ֆինանսական դեպարտամենտը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Այդ սահմանափակումների մեջ են հայտնվել 25 անհատ և իրավաբանական անձ, այդ թվում Իրանի, ԱՄԷ-ի և Թուրքիայի առաջատար ընկերությունների ցանցերը, որոնք ավելի քան 1 մլրդ դոլար են փոխանցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (IRGC) և Իրանի պաշտպանության և լոգիստիկայի նախարարությանը:

Ամփոփելով կարելի է ասել, որ արդի աշխարհում պատժամիջոցները դեռ շարունակում են մնալ արտաքին քաղաքական ճնշման և աշխարհատնտեսական մրցակցության գործիք: Իրանի՝ պատժամիջոցներին դիմակայելու և այն հաղթահարելու փորձը բավական խոր արմատներ ունի և ձգվում է մինչև 1979թ. իսլամական հեղափոխությունը, որը ներառում է պատժամիջոցներին պասիվ հարմարվելն ու դրանց հակազդելը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: