ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի ծրագրով. ՀՀ նախագահ

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի հետ։

Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Պորտուգալիա։

Ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչությունները՝ Պորտուգալիայի նախագահը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար ևբարերար Գալուստ Գյուլբենկյանի ու նրա անունը կրող հիմնադրամի գործունեության մասին։

Նախագահ Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մարդասիրական ու մշակութային գործունեությունը ևնշել է, որ հիմնադրամը յուրատեսակ կամուրջ է հայ-պորտուգալական հարաբերություններում։

Հայաստանի և Պորտուգալիայի նախագահները մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Նրանք համակարծիք են եղել, որ երկու երկրները հաջող գործընկերներ կարող են լինել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում։

Անդրադառնալով Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս ոլորտում ունի մեծ գիտական ներուժ։

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ զրուցակիցներն առանձնացրել են նաևզբոսաշրջության ոլորտը։ Նշելով, որ Հայաստանից ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ կարող են այցելել Պորտուգալիա ևավելի մեծ թվով պորտուգալացիներ կարող են գալ ևբացահայտել Հայաստանը՝ կողմերը կարեւորել են երկու երկրների միջևօդային հաղորդակցության բարելավման խնդիրը ևհնարավորությունների ուսումնասիրումը։

Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է Պորտուգալիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան։

Իր հերթին նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան հրավիրել է Հայաստանի իր գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարել Պորտուգալիա։

ՀՀ նախագահը նույն օրը հանդիպել է Պորտուգալիայի գիտության, տեխնոլոգիաների ևբարձրագույն կրթության նախարար Մանուել Հեիտորի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաևգիտատեխնիկական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրի նկատմամբ, քանի որ այս ոլորտում ունի մեծ գիտական ներուժ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: