ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարաղայի դեպքերից 24 տարի անց այդ ոճրագործությունները նոր դրսևորում ստացան ապրիլյան ագրեսիայի ժամանակ. ԱԳՆ

Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարաղա գյուղի բնակչության դեմ իրականացված հանցագործության 27-րդ տարելիցը: Գյուղի նկատմամբ մի քանի ժամ վերահսկողություն հաստատած ադրբեջանական բանակն այն վերածեց սպանդանոցի՝ ամենադաժան ձևով կտտանքների ենթարկելով և սպանելով ավելի քան 50 խաղաղ բնակչի, նույնքան էլ գերեվարելով՝ հիմնականում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամներ: Երկու շաբաթ հետո ադրբեջանական բանակը կրկին վերահսկողություն հաստատեց գյուղի նկատմամբ՝ այս անգամ հիմնովին ավերելով այն: Մինչ օրս, Մարաղան գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի ներքո, իսկ գերեվարվածներից շատերը համարվում են անհետ կորած:

Մարաղայի բնակչության զանգվածային սպանության փաստերը հաստատվել են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, այդ թվում Human Rights Watch-ի and Amnesty International-ի: Ավելին՝ հակամարտության ընթացքում գերեվարվածների հետ աշխատանքներ իրականացրած Physicians for Human Rights կազմակերպության կողմից հրապարակված ուսումնասիրությունում հստակ արձանագրվել է, որ 1990-1996թթ. ընթացքում ադրբեջանական իշխանությունները և քաղաքացիական անձինք մասնակցություն են ունեցել ազգությամբ հայ երեխաների և ծերերի գերեվարման և կտտանքների ենթարկելու ինստիտուցիոնալացված գործընթացում:

Ի լրումն Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հակահայկական ջարդերի` Մարաղայի բնակչության դեմ կատարված հանցագործությունն իրականացվել է արդեն իսկ անկախ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի տարածքում, իսկ այդ կոտորածն իրականացրած ջոկատի հրամանատարը` Տագիև Շահին Տալիբօղլուն պաշտոնապես դարձել է Ադրբեջանի առաջին ազգային հերոսը:

Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված համակարգված զանգվածային ոճրագործությունները՝ դրանց անպատժելիությունը և հերոսացումը Ադրբեջանի հետևողական քաղաքականության մաս կազմեցին և նոր դրսևորումներ ստացան Մարաղայի դեպքերից 24 տարի անց` Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ:

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին՝ միաժամանակ վերահաստատելով մեր հաստատակամությունը կանխարգելելու նմանօրինակ կոտորածների կրկնությունը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը և ապահովությունն իր հայրենիքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: