ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կարող է տեղափոխվել սահմանագիծ. Տիգրան Աբրահամյան

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է. «Վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն սկսել են առավել սուր բնույթ կրել: Ռազմական գործողությունների մասին ակնարկային հայտարարությունները վերաճել են գործողություններ սկսելու կամ դրա նախապատրաստական փուլի մասին սպառնալիքների:

Պաշտոնական հայտարարություններ նախագահական ապարատից, արտգործնախարարությունից, պաշտպանական գերատեսչությունից, հին ու նոր թրծված «փորձագիտական» շրջանակներից, ամենակարևորը՝ հնարավոր պատերազմի վերսկսման մասին վերնագրերով:

«Առաջիկա շաբաթներին Ղարաբաղում նոր պատերազմ է սկսելու», «Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ», «Առաջիկա ժամանակներում Ղարաբաղում հնարավոր է նոր պատերազմ». սա վերնագրերի այն ոչ ամբողջական ցանկն է, որոնց վերջին օրերին կարելի է հանդիպել ադրբեջանական մամուլում:

Ադրբեջանում ռազմական գործողությունների կամ դրա սպառնալիքով ճնշումների տեղեկատվական նախապատրաստության փուլ է:

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին միջնորդ երկրների հայտարարություններն Ադբեջանում, կարծես թե, այդքան էլ լուրջ չեն ընդունել, ճիշտ հակառակ գործընթացի են անցել:

Համանախագահ երկրներն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկեն, հակառակ դեպքում տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կտեղափոխվի սահմանագիծ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: