ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումն անհրաժեշտություն է. Մասիս Մայիլյան

Ապրիլի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր քննարկում՝ «Ապրիլյան պատերազմի դասերը և մեր անելիքները» թեմայով: Քննարկման ժամանակ ԱՀ արտաքին գործերի նախարարը անհրաժեշտ է համարել  ՀՀ-ի և ԱՀ-ի  միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, գրում է "Ապառաժ" թերթը:

Նա նշել է, որ դաշինքի կնքման դեպքում անվտանգության մակարդակի շոշափելի ուժեղացում չի սպասում և միաժամանակ շեշտել. «Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես մեր անվտանգության երաշխավորն է և լինի այդ պայմանագիրը կամ չլինի մեկ է, այդ գործառույթները կատարելու է, եթե դրա հարկը լինի:

Բայց դրա անհրաժեշտության հետ կապված ուրիշ փաստարկներ կան. մեր երկու հայկական պետությունների հարաբերությունների կարգավորման խնդիր կա: Այսինքն, կա փաստացի համագործակցություն տարբեր ոլորտներում և այդ պայմանագիրը, այդ դաշինքի կնքումը դիտարկում եմ իրավական հիմքեր ստեղծելու դիտանկյունից: Դա պետք է լինի համապարփակ շրջանակային փաստաթուղթ, որի մեջ փազլի պես մենք կարող ենք հավաքել տարբեր բաղադրիչներ և անվտանգության, և տնտեսության հետ կապված, և տարբեր ոլորտների հետ կապված, կանոնակարգել մեր հարաբերությունները և այն դնել  իրավական ավելի ամուր հիմքերի վրա»:

Մասիս Մայիլյանն ավելացրել է, որ դաշինքի օգտին կան նաև այլ փաստարկներ և երկու հայկական պետություններում քննարկումներ են ընթանում դրա վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: