ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետդեպը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով

AP

Վաշինգտոնը սպառնացել է, որ եթե ռուսական С-400 համակարգերի մատակարարումները Թուրքիա տեղի ունենան, Անկարան կարող է չստանալ ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը, փոխանցում է Интерфакс-ը:

«С-400-ների մատակարարման դեպքում վտանգ կա, որ Թուրքիան չի ստանա Patriot-ը», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Պալանդինոն:

Խոսելով Ռուսաստանից С-400 համակարգեր գնելու այլ հետևանքների մասին` նա նշել է, որ CAATSA-ի պատժամիջոցները կարող են կիրառվել այդ գործարքին մասնակից ցանկացած ընկերության նկատմամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ դադարեցրել է F-35 կործանիչների հետ կապված մատակարարումները Թուրքիային և պահանջել է Անկարայից հրաժարվել ռուսական գործարքից: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ գործարքը վճռված հարց է և քննարկումերի ենթակա չէ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: