ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաց թողեք Ասանժին կամ կվճարեք դրա համար. Anonymous-ը` Բրիտանիայի իշխանություններին

SecurityLab

Հաքերների և ակտիվիստների միջազգային անանուն ցանցը՝ Anonymous-ը, Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Սսանժին կալանավորելու կապակցությամբ դիմել է Բրիտանիայի իշխանություններին և «ամբողջ աշխարհում նրանց կողմնակիցներին»: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, հայտարարությունը հրապարակված է annonews կայքում:

Ցանցի ներկայացուցիչների խոսքով՝ Ասանժի կալանավորումն ապացուցում է, որ Բրիտանիայի իշխանություններն իրենց գաղտնիքները պահպանելու համար ոչնչի առաջ կանգ չեն առնի: Նրանք ընդգծել են, որ 2010-ից Ասանժն ամեն տարի ներկայացվում էր Խաղաղության Նոբելյան մրցանակին, քանի որ բացահայտել էր «ևˊ աջերի, ևˊ  ձախերի գաղտնիքները և ռազմական հանցագործությունները»:

«Սա զգուշացում է իշխանություններին. բաց թողեք Ասանժին կամ կվճարեք դրա համար», — ասվում է Anonymous-ի հայտարարությունում:

Ասանժը 2012 թվականից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Նախօրեին Լոնդոնի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Ասանժը ձերբակալվել է Վեսթմինսթերյան մագիստրական դատարանի 2012 թվականի հունիսի 29-ի օրդերով` դատարան չներկայանալու պատճառով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: