ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գոռ Մինասյան. Աշխարհի առաջնությունում կապացուցեմ, որ ես դեռ կամ և լինելու եմ բարձունքում

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը մեկնաբանեց իր ելույթը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ), որտեղ գյումրեցի ըմբիշը գրավել էր 5-րդ տեղը:

«Վնասվածքը խանգարեց, քանի որ ոտքս վերջնական չէր վերականգնվել: Մրցումներից մոտ 20 օր առաջ ոտնաթաթի վնասվածք էի ստացել մարզման ժամանակ: Չհասցրեցի լիովին վերականգնվել, ինչի համար ինձ անհրաժեշտ էր, երևի, ևս 10 օր: Այս արդյունքից գոհ լինել չեմ կարող, քանի որ պոկում վարժության համար նախատեսած կիլոգրամները բարձրացրեցի հրում վարժությունում: Աշխարհի առաջնությունում կապացուցեմ, որ ես դեռ կամ և լինելու եմ բարձունքում»,- նշեց Գոռ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Գոռ Մինասյանը երկամարտում գրանցել էր 422 կգ (200+222) արդյունք: Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդն առաջին փորձից բարձրացրեց 200 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հաջորդ 2 մոտեցումներով չկարողացավ բարձրացնել 205 կգ-ն: Երկրորդ մոտեցման ընթացքում Մինասյանի ոտքի վնասվածքը կրկնվեց, ինչը զգալ տվեց երրորդ փորձի ժամանակ: Հրում վարժությունում Գոռն առաջին մոտեցումով բարձրացրեց 222 կգ, այնուհետևչկարողացավ ֆիքսել 234 կգ-ն, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց վնասվածքի պատճառով:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 440 կգ (195+245) արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունից հետո Ալեքսանյանը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտեց երկամարտի 5 մեդալով: Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) և Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացան բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: