ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 965,67 դրամ ԱՐԾԱԹ - 264,44 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 988,57 դրամ

Պորոշենկոն Փաշինյանին հաջողություն է մաղթել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բարևներ է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես փոխանցում է NEWS.am-ը, այդ մասին նա ասել է՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին «Օլիմպիյսկի» մարզադաշտում, ուր նա ժամանել էր նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ բանավեճի մասնակցելու համար. Զելենսկին չէր եկել բանավեճին:

Պորոշենկոն նշել է, որ արդեն մի քանի անգամ հանդիպել է Փաշինյանի հետ տարբեր միջազգային ֆորումների ժամանակ: Նա հայտնել է իր աջակցությունը «Հայաստանի նոր նախագահի» բարեփոխումների նկատմամբ՝ նշելով, որ հույս ունի՝ «Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի»: Պորոշենկոն նշել է, որ Հայաստանն ու Ուկրաինան մեծ պոտենցիալ ունեն էկոնոմիկայի, մարդկանց հետ կոնտակտների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման համար:

Խոսելով Ուկրաինայի հայ համայնքի մասին՝ Պորոշենկոն նշել է, որ միշտ հակված է, որ հայկական ծագում ունեցող Ուկրաինայի քաղաքացիները զգան այնտեղ ինչպես տանը: «Մենք պաշտպանում ենք ազգային փոքրամասնությունների իրավունքները»,-ասել է նա՝ հավելելով, որ Ուկաինայի հայերի իրավունքների պաշտպանությունը գտնվում է երկրի նախագահի հսկողության ներքո:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 10 կմ/ժ
19 C°
 
18°  29° 
29.05.2020
16°  27° 
30.05.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: