ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը

Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը չի հավաքել ընտողների ձայների 20 տոկոսը, հաղթել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը:

«Բոլոր ձայների հաշվումից հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքում է ձայների 17,7 տոկոսը կամ 40 տեղ խորհրդարանում, «իսկական ֆինները»՝ 17,5 տոկոսը կամ 39 տեղ, Կոլացիոն կուսակցությունն ստացել է ձայների 17 տոկոսը կամ 38 տեղ խորհրդարանում, իշխող «Ֆինլանդական կենտրոնը»՝ 13,8 տոկոսը կամ 31 տեղ, «Կանաչ միությունը՝ 11,5 տոկոսը կամ 20 տեղ, մնացածը՝ 10 տոկոսից պակաս»,- ասված է հաղորդագրության մեջ:

Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները Ֆինլանդիայում կհրապարակվեն ապրիլի 17-ին: Ընտրությունների վերջնական արդյունքների հաստատումից հետո կուսակցությունների ղեկավարները պետք է բանակցություններ սկսեն խորհրդարանում մեծամասնության կառավարական կոալիցիա ձեւավորելու շուրջ, ինչից հետո կնշանակեն վարչապետին եւ կաբինետի անդամներին


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 12 կմ/ժ
18 C°
 
16°  29° 
21.09.2019
  21° 
22.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը