ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր Մշակույթի միջազգային օրն է

socratstroy.ru

Մշակութային աշխարհի գործունեության բոլոր ոլորտների կարևորությունը ևս մեկ անգամ շեշտելու նպատակով ստեղծվել է հատուկ տոն՝ Մշակույթի միջազգային օրը, որն աշխարհի շատ երկրներում նշվում է ապրիլի 15-ին, գրում է armradio-ն: Այն հիմնվել է 1935-ի ապրիլի 15-ին ընդունված «Գեղարվեստական ու գիտական հաստատությունների ու պատմական հուշարձանների պահպանության մասին» պայմանագրի պատվին, որը հայտնի է դարձել որպես Ռերիխի պակտ։

Պակտի ստորագրման օրը Մշակույթի միջազգային օր դարձնելու նախաձեռնությամբ 1998-ին հանդես էր եկել Մշակույթի պաշտպանության միջազգային լիգան, որը դրանից երկու տարի առաջ էր ստեղծվել Ռերիխների միջազգային կենտրոնի կողմից։ 2008-ին Ռուսաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Կուբայի, Լատվիայի ու Լիտվայի ՀԿ-ների նախաձեռնությամբ ստեղծվել է Միջազգային շարժում, որը պահանջում էր ապրիլի 15-ը հռչակել Մշակույթի միջազգային օր։ Ու այսօր այդ տոնը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: