ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարգարիտ Ազարյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն կարգադրություն է ստորագրել Մարգարիտ Ազարյանին ՀՀ նախագահի օգնական նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասվում է ՀՀ նախագահի կարգադրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի որոշմամբ Մարգարիտ Ազարյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից: Մարգարիտ Ազարյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: