ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը՝ արագաչափերը հանելու խոստումը չկատարելու մասին

Երբ կառավարության նիստում առաջարկ եղավ արագաչափերի գործունեությունն առժամանակ դադարեցնել, ամբողջ սոցիալական ցանցերում ահազանգում էին, որ զոհերի թիվը կավելանա: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, որ ինքը ժամանակին խոստացել էր հանել արագաչափերը, սակայն հետո այդ խոստումն օդում է մնացել, հայտնում է News.am-ը

«Կարմիր գծերի վերաբերյալ ես բան չեմ ասել, իսկ արագաչափերի վերաբերյալ ես ԱԺ-ում էլ ասացի. Մեզ մի կողմից ասում են՝ դուք ոչ մեկին չեք լսում, ոչ մի փաստարկ չեք լսում: իսկ այն դեպքերում, երբ մենք ինչ-որ փաստարկներ լսում ենք, մեզ ասում են՝ խոստումները չեք կատարում: Վերջերս վիճակագրություն հրապարակեց, որ այս տարվա 3 ամիսներին 50 հազարով տուգանքները պակաս են եղել: Միաժամանակ զոհերն էլ են պակաս եղել, այն դեպքում, որ ավտոմեքենաների ներմուծումները կրկնապատկվում ու եռապատկվում են: Մենք հիմա բոնուսային համակարգն ենք մտցնում»,-ասել է վարչապետը:

Նա նկատել է, որ երբ կառավարության նիստում առաջարկ եղավ արագաչափերի գործունեությունն առժամանակ դադարեցնել, ամբողջ սոցիալական ցանցերում ահազանգում էին, որ զոհերի թիվը կավելանա:

«Մենք էլ ասացինք՝ եթե այսպիսի լայն հանրային անհանգստություն կա, եկեք փուլային ճանապարհով գնանք, որ չասեն՝ ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեցինք»,-ասել է Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: