ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը կոռեկտության կոչ է արել ռուսական լրատվամիջոցներին

Կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուսական ԶԼՄ-ներն իրեն մեղադրում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, հայտնում է Tert.am-ը

Ըստ նրա՝ ինչպես Հայաստանում հայկական լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ Ռուսաստանում՝ ռուսական: «Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանի Հանրապետությունում լինեն նույնքան ազատ, որքան  հայաստանյան լրատվամիջոցները:

Յուրաքանչյուր ՀԸ պետք է գիտակցի, որ եթե հեռարձակվում է այդ պետության տարածքում, դա որոշակի կոռեկտություն է իրենց ենթադրում, հակառակ դեպքում մենք սխալ դաշտ կմտնենք»,-հայտարարել է վարչապետը, ապա հավելել. 

«Ես կարծում եմ, որ, հնարավոր է՝ ռուսաստանյան հեռուստաընկերություններն այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասխան հետևություններ անեն», - ասել է նա, ապա նկատել, որ գործը քննվում է, ամեն ինչ դատական փուլը ցույց կտա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: