ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

ԱՄՆ-ը Սիրիայի դեմ պատժամիջոցները կպահպանի մինչև քաղաքական կարգավորման ավարտը. Փոմպեո

CNN.com

Վաշինգտոնը և նրա դաշնակիցները մտադիր չեն աջակցել Սիրիայի վերականգնմանը, ինչպես նաև վերացնել այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ այնտեղ չի ավարտվել քաղաքական կարգավորման գործընթացը: Այդ մասին ապրիլի 15-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Տեխասի գյուղատնտեսական-մեքենաշինական ինստիտուտում ունեցած իր ելույթի ժամանակ:

Փոմպեոյին հարց Է տրվել, թե երբ ԱՄՆ-ը կվերացնի սահմանափակումները Դամասկոսի նկատմամբ:

«Ոմանք կարծում են, որ Ասադը հաղթանակ Է տարել,-ասել Է Փոմպեոն:- Չգիտեմ՝ հարկ կա արդյոք հայտարարել հաղթողներին ու պարտվողներին, բայց իրադրությունը երկրում այնպիսին Է, որ Ասադը կառավարում Է շատ թուլացած երկիր, որտեղ 6 մլն վերաբնակվածներ կան»:

Ինչպես նշել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը, Դամասկոսը չի վերականգնել իր հսկողությունը երկրի ամբողջ տարածքի, այդ թվում՝ նավթի բազմաթիվ հանքավայրերի նկատմամբ: Պետքարտուղարի խոսքով՝ միջազգային կոալիցիան, որն ավելի վաղ Վաշինգտոնի կողմից ստեղծվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, գտնում Է, որ չի կարելի «սկսել Սիրիայի վերականգնումը, քանի դեռ այնտեղ քաղաքական կարգավորում ձեռք չի բերվել»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 6 կմ/ժ
17 C°
 
11°  18° 
21.10.2019
  18° 
22.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: