ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է ՖՄԿ հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձևը

Armenpress

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է  ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձևը, որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Բանաձևը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձևն անդրադառում է ՄԱԿ-ՖՄԿ միջև բազմաոլորտ համագործակցությանն ու կապերին և ամփոփում է Ֆրանկոֆոնիայի` Երևանում կայացած 17-րդ գագաթաժողովի հիմնական արդյունքները։

Բանաձևի ընդունման կապակցությամբ Գլխավոր ասամբլեայում ելույթներով  հանդես եկած մի շարք պատվիրակություններ շնորհակալություն են հայտնել Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահելու և բանաձևի նախագծի շուրջ ՄԱԿ-ում բանակցային ակտիվ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: