ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տիգրան Սարգսյան. ԵԱՏՀ-ի համար հետաքրքրական է ԵՄ-ի իրավական որոշումները վերազգային ինստիտուտները կազմավորելիս

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգաիտիսը ԵԱՏՀ-ում կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցության հեռանկարները տնտեսական ինտեգրացման միջազգային իրավական հիմքերի կատարելագործման ոլորտի լավագույն համաշխարհային պրակտիկայի ուսումնասիրման ուղղութամբ, հայտնում է «Արմենպրես»-ը:

Տիգրան Սարգսյանը պատմել է հանձնաժողովի, ինստիտուտների աշխատանքի և եվրասիական ինտեգրման նպատակների, ձեռք բերված արդյունքների մասին, որոնք հաստատում են միության՝ որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտի կայացած լինելը: Նա ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը երիտասարդ և, ի տարբերություն ԵՄ-ի, բացառապես տնտեսական միավորում է:

«Մեր միության կայացման փուլը ենթադրում է, որ մենք պետք է շահագրգռված լինենք եվրոպական կազմակերպության հետ համագործակցությամբ: ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը մեր գերակայությունն է»,-հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: Սպիրիդոն Ֆլոգաիտիսը նշել է ԵԱՏՄ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարևորությունը միջազգային հարաբերությունների գլոբալ համակարգում և, մասնավորապես, եվրասիական տարածաշրջանում: «Անտարակույս, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարևոր ու ակտիվ դեր է խաղում միջազգային կապերի զարգացման գործում: Իմ այցը հաստատում է վերազգային մարմնի հետ խորը և համակողմանի համագործակցություն զարգացնելու մեր մեծ ցանկությունն ու մտադրությունը»,- նշել է ՀԻԵԿ-ի տնօրենների խորհրդի նախագահը: Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը նշել է, որ իրավական որոշումները, որոնք Եվրամիությունում ընդունվել են վերազգային ինստիտուտները կազմավորելիս, հետաքրքրական են ԵԱՏՀ-ի համար: Հիմնական ուշադրությունը դարձվել է վերազգային ընկերությունների իրավական կարգավիճակի կիրառման, ինչպես նաև ինտեգրացիոն շինարարության յուրաքանչյուր փուլում վերազգային մարմնին ազգային լիազորությունների փոխանցման ոլորտում եվրոպական միության պրակտիկային:

«Այժմ հանձնաժողովն ուսումնասիրում է վերազգային եվրոպական ընկերությունների իրավական կարգավիճակը, Եվրոպական միության փորձը իրավական դաշտի ձևավորման և ոչ միայն ապրանքների, այլև ընկերությունների ազատ տեղաշարժման համար գործիքների կիրարկման ոլորտում՝ մեր միութենական իրավունքում դրա իրագործման տեսանկյունից: Ինչ իրավունքներ ու պարտականություններ է ձեռնարկությունների վրա դնում այդ օրենսդրությունը, որքանով է դա խթանում ինտեգրացումը. ահա թե ինչն է մեզ նախևառաջ հետաքրքրում»,-ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են ինստիտուցիոնալիզացիայի և համագործակցության հեռանկարները: Դրա համար, մասնավորապես, նախատեսվել է փաստաթուղթ մշակել փոխըմբռնման մասին, որում կշարադրվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: