ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանը շահագրգռված է խորացնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ղազախստանի դեսպան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ապրիլի 16-ին հանդիպել են ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի և Ղազախստանի «Նուր Օթան» կուսակցության միջազգային հարաբերությունների հարցերով վարչության պետի տեղակալ Ալիա Սախարիևայի հետ:

Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա հարաբերությունները, վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Ղազախստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Նուր Օթան» կուսակցության ներկայացուցիչն առաջարկել է առավել ակտիվացնել համագործակցությունն «Իմ քայլը» կուսակցության հետ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել երկու կուսակցությունների միջև փոխադարձ կապերի ընդլայնման գործում: Լիլիթ Մակունցն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքներին՝ կարևորելով երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցությունը:

Վաղարշակ Հակոբյանն առաջարկել է համագործակցել խորհրդարանական բազմակողմ ձևաչափերում: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Ղազախստան:

Անդրադառնալով երկկողմ համագործակցության բազմոլորտ օրակարգին` զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը` փաստելով, որ առկա է հայ-ղազախական համագործակցության խորացման դեռևս չիրացված մեծ ներուժ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: