ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Stratfor-ն Արցախը ներառել է դե-ֆակտո անկախ պետությունների շարքում

Ամերիկյան Stratfor մասնավոր վերլուծական ընկերությունն իր կայքում անդրադարձ է կատարել աշխարհի անկախ, ինչպես նաև դեռևս չճանաչված պետություններին, որոնց շարքում է ներառել նաև Արցախը, հայտնում է Tert.am-ը: 

«Աշխարհում քանի՞ երկիր կա: Այս հարցին ճիշտ պատասխանելու համար նախևառաջ հարկավոր է հասկանալ «երկիր» բառի սահմանումը: Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում կա 195 անկախ պետություն, որից 193-ը ՄԱԿ-ի անդամ է, իսկ 2-ը՝ Վատիկանն ու Պաղեստինը, դիտորդ պետության կարգավիճակ ունեն»,-գրում է աղբյուրը:

Սակայն աշխարհի քարտեզի վրա կան վիճելի տարածքներ, որոնք մասամբ են ճանաչված:

«Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից չճանաչված, սակայն դե-ֆակտո անկախ պետություններին, ապա դրանք են Արցախը (Լեռնային Ղարաբաղ), Տրանսնիստրիան և Սոմալիլենդը»,-շարունակում է աղբյուրը՝ հավելելով, որ 2014թ. ի վեր այս ցանկը համալրելու հավակնություն ունեն նաև Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: