ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում կրքերը չեն հանդարտվում. Էրդողանի կուսակցությունը Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններ է պահանջում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս չի կարողանում համակերպվել մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ մի շարք խոշոր քաղաքներում իր կուսակցության կրած պարտության հետ: «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանությունը զիջել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանն այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Անկարան, Իզմիրը, Ստամբուլը: Սակայն վերջինից Էրդողանը չի պատրաստվում հեշտությամբ «հրաժարվել»:

Նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դիմել է Գերագույն ընտրական հանձնաժողովին` Ստամբուլում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու և նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: 

Կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզի խոսքով` Ստամբուլում կայացած ընտրությունների ժամանակ «կազմակերպված անօրինականություն և ընտրակեղծիքներ» են տեղի ունեցել:

Եթե նրանց պահանջը բավարարվի, նոր ընտրությունները կանցկացվեն հունիսի 2-ին:

Նշենք, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին: Ընտրությունների արդյունքների ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Նա 27.889 քվեով առաջ էր անցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» թեկնածու Բինալի Յըլդըրըմից, ով խորհրդարանի նախագահի պաշտոնը թողել էր Ստամբուլի քաղաքապետ դառնալու նպատակով: Ուստի, չհաշտվելով պարտության հետ ընտրություններից անմիջապես հետո ԱԶԿ-ն հայտարարեց, որ Ստամբուլում 309 ընտրատեղամասերում իրենց թեկնածուի՝ Բինալի Յըլդըրըմի օգտին տրված շուրջ 17 հազար 410 քվե այլ կուսակցությունների հաշվին է գրանցվել` պահանջելով ձայների վերահաշվարկ կատարել:

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը համաձայնվեց վերահաշվարկ կատարել միայն որոշ ընտրատեղամասերում, ինչի արդյունքում քեմալականների առաջադրած ընդդիմադիր թեկնածուի ձայները սկսեցին նվազել: Չնայած դրան՝ վերջինս շարունակեց մնալ առաջատար դիրքում:  Թուրքիայի ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տվյալներով` Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4,169 միլիոն, իսկ Բինալի Յըլդըրըմը` 4,156 միլիոն ձայն:

Եվ չնայած նրան, որ ապրիլի 17-ին ընդդիմադիր կուսակցության թեկնածուն ստացավ քաղաքապետի մանդատը՝ ԱԶԿ-ն` ի դեմս խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմի չի պատրաստվում Ստամբուլը զիջել:  Ավելի վաղ վերջինս հայտնել էր, որ իր և ընդդիմադիր կուսակցության ղեկավարի միջև ունեցած ձայների տարբերությունը բավականին փոքր է, այն էլ այն դեպքում, երբ ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել բոլոր քվեաթերթիկների միայն 10 տոկոսը վերահաշվարկել:  «Համոզված ենք, որ կհաղթենք, եթե բոլոր քվեները վերահաշվարկվեն: Պարզ է, որ ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել: Մեր ձայները հաշվարկվել էին ընդդիմության թեկնածուի օգտին», - ասել է նա` նշելով, որ իր կուսակցությունը շարունակելու է բարձրաձայնել բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու պահանջը, հայտնում է mk-turkey.ru-ն: 

Ավելի վաղ Էրդողանն իր ելույթներից մեկում նշել էր, որ Ստամբուլում պարտություն կրելը կնշանակի ողջ Թուրքիայում պարտություն կրել: Այդ իսկ պատճառով վերջինս անում է ամեն հնարավորը Ստամբուլի պես կարևոր քաղաքն իր վերահսկողության տակ պահելու համար: Դրանով էր պայմանավորված նաև այն հանգամանքը, որ վերահաշվարկի պահանջով չսահմանափակվելով` Էրդողանի կուսակցությունը ձերբակալություններ սկսեց ընտրակեղծիքների մեղադրանքով: Լրագրողների հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը հայտարարեց, որ «ընտրակեղծիքների մեջ ներգրավված է եղել ավելի քան 600 ընտրական հանձնաժողով:  «Ես կբերեմ օրինակներ միայն երկու շրջանից: Օրենքում նշված է, որ ընտրական հանձնաժողովների անդամները պետք է լինեն Ստամբուլում ապրող քաղաքացիական ծառայողներ: Սակայն այլ շրջանների մարդկանց էին ներգրավել», - ասել է նա, հայտնում է trend.az-ը: 

Կհասնի՞ արդյոք ԱԶԿ-ն նոր ընտրությունների դեռևս դժվար է ասել: Նախ, իշխող կուսակցությունը պետք է համոզիչ փաստարկներ ներկայացնի արդյունքների չեղյալ համարելու համար (Մինչ այսօր արդյունքների չեղյալ հայտարարելու համար լուրջ հիմքեր դեռևս չեն ներկայացվել ընտրական հանձնաժողով): Երկրորդ, ներկայումս շատ բան կախված է նաև ընդդիմությունից, թե որքանով են նրանք պատրաստ պաշտպանել իրենց իրավունքները և բաց առճակատման գնալ Էրդողանի դեմ: Բացի այդ այն փաստը, որ Ստամբուլի քաղաքապետն արդեն ստանձնել է պաշտոնը, զգալիորեն նվազեցնում է նոր ընտրություններ անցկացնելու հավանականությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: