ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,922.35 դրամ ԱՐԾԱԹ - 228.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,986.46 դրամ

60 տարի ոչ մի եկեղեցի չէր գործում Արցախում. Պարգև Սրբազան

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

-  30 տարի առաջ կազմավորվեց Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արցախի թեմը: 70 տարի անց, վերադառնալով Արցախ, Հայ Առաքելական Եկեղեցին ի՞նչ դժվարությունների բախվեց, և կարելի՞ է ասել, որ դրանք այսօր հաղթահարված են:

-  Անդունդը շատ մեծ էր, 60 տարի ոչ մի եկեղեցի չէր գործում Արցախում: Հիմա մեզ համար կարծես թե երկրորդ մկրտության փուլ է սկսվում Արցախում: Իհարկե, շատ դժվարություններ հաղթահարեցինք, փա´ռք Աստծո, բայց մենք դեռ շատ անելիքներ էլ ունենք:

Թեմի գործունեության առաջին տարիներին Արցախում պատերազմ էր, իսկ հաջորդած ողջ ժամանակահատվածում Արցախը գտնվում էր ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն վիճակում: Ո՞րն է եկեղեցու առաքելությունը նման պայմաններում:

- Եկեղեցին միշտ էլ նույն առաքելությունն ունի` բոլոր պայմաններում. քարոզել Աստծո Ավետարանը: Այդ առաքելությունը միշտ էլ նույնն է մնում, երբեմն պայմաններն են փոփոխվում` խաղաղ, պատերազմական, սակայն եկեղեցու առաքելությունը միշտ էլ մնացել է նույնը` հավատ քարոզել:

Այսօր որո՞նք են Արցախի թեմի առաջնային խնդիրները:

-  Ծավալել ակտիվ քարոզչություն, հրատարակել գրքեր և նորոգել, կառուցել եկեղեցիներ:

-  Ապրիլի 7-ին Ստեփանակերտում կայացավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման և բացման պաշտոնական արարողությունը: Ինչպե՞ս առաջացավ Ստեփանակերտում Մայր տաճար ունենալու գաղափարը:

-  Արցախի 30 տոկոսը բնակվում է Ստեփանակերտում: Քաղաքը մի քանի եկեղեցիների կարիք ուներ, մեր փոքր եկեղեցին չէր բավարարում հավատացյալների հոգևոր կարիքներին: Մտածեցինք մի քիչ ավելի խոշոր եկեղեցի կառուցել, որ մասամբ մեր հոգևոր կարիքները հոգանք: եվ ապրիլի 7-ին ի ձեռամբ Վեհափառ Հայրապետի օծեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 79%
Քամի՝ 5 կմ/ժ
15 C°
 
16°  28° 
25.05.2019
16°  27° 
26.05.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: