ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահն Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ Նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների և 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդմամբ:
Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք կենսագործունեության բոլոր ոլորտներում, ապահովվել է կայուն առաջընթաց, արձանագրվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա մշակվել և ներկայումս կյանքի են կոչվում ընթացիկ տարվա ծրագրերը:
Նախագահը մանրամասնորեն ներկայացրել է նաև մի շարք ոլորտներում իրականացվելիք նախագծերը և համոզմունք հայտնել, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել իշխանության բոլոր թևերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցության, համակարգված և արհեստավարժ աշխատանքի միջոցով: 
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետության ամենակարևոր առաջադրանքներից եղել է, կա և կմնա երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը ՝ շեշտելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջև դրված խնդիրները, պահպանել սահմանների անձեռնմխելիությունն ու պետության լիարժեք անվտանգությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության օրենսդիր մարմինն իր ակտիվ դերակատարությունն է ունեցել նախանշված ծրագրերի հաջող իրականացման գործում՝ շնորհակալություն հայտնելով կառուցողական համագործակցության և սկզբունքային դիրքորոշման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: