ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գնացե՛ք, մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, քրեական գործ հարուցեք. Փաշինյան

Հայաստանում գազալցակայաններն ու բենզալցակայանները համատարած կերպով ՀԴՄ կտրոն չեն տալիս։ Այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան

«Ինձ ամեն օր ասում են, որ ՀԴՄ չեն տալիս, ու, ընդ որում, այդ բոլոր գազա և բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ։ Ինչու չեք կարողանում, պարոն Օսիպյան, ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում»,– ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե օրենքով որքան կարելի է մի գազալցակայանի կամ բենզալցակայանի նկատմամբ տուգանք կիրառել և տեղեկանալով, որ սահմանափակումներ չկան առաջարկել է.

«Գնացեք, մի գազալցակայանին 1000 անգամ օրը տուգանեք, նույնն էլ բենզալցակայաններին։ Ինչո՞ւ չեք տուգանում։ Քրեական գործ հարուցեք, տարեք, նստացրեք այդ մարդկանց։ Էս ի՞նչ ձև է»,- ասել է Փաշինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: