ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանը հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 13-ին ԱՄՆ այցի շրջանակում Նյու Յորքում ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքում ակտիվ գործունեություն ծավալող ավելի քան երեսուն հայ կանանց հետ։ Հանդիպմանը Աննա Հակոբյանին ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու ՄԱԿ ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը:

ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Արդա Հարությունյանը ներկաներին ներկայացրել է Աննա Հակոբյանի գործունեությունն ու այն ծրագրերը, որոնք նա կատարում է որպես վարչապետի տիկին և որպես երկու հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ: Իր ելույթում Աննա Հակոբյանը նշել է, որ ուրախությամբ է ընդունել հանդիպման առաջարկն ու մեծ ոգևորությամբ ցանկանում է ներկայացնել ոչ միայն հիմնադրամների ծրագրերը այլև ԱՄՆ այցից ստացած տպավորությունները: Նա շեշտել է, որ այցը շատ կարևոր էր և հաջողված: Ներկաները հետաքրքրվել են «Կանայք հանուն խաղաղության» արշավի գաղափարի մասին: Տիկին Հակոբյանը շեշտել է, որ որպես հայ կին և մայր խաղաղության կոչ է արել, քանի որ համոզված է, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է լուծել քաղաքակիրթ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Նույն օրը Աննա Հակոբյանը Նյու Յորքի սուրբ Վարդան եկեղեցում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպմանը նրան ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Հայր Դանիել վարդապետ Ֆնդիկյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Մհեր Մարգարյանն ու Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Համայնքի հետ հանդիպմանը ներկայացնելով ԱՄՆ այցի արդյունքները, Աննա Հակոբյանը նշել է, որ բազմաթիվ հանդիպումների ժամանակ նկատել է, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է, հարգանքը՝ մեծացել:

«Հպարտ եմ այն նոր դերի ու դիրքավորման համար, որ մեր երկիրը ստանձնել է միջազգային ասպարեզում և այն վերաբերմունքի համար, որ ունի միջազգային գործընկերների մոտ։ Մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստատման առումով մենք առաջ ենք անցել բազմաթիվ երկրներից։ Սա շատ պատմական պահ է, որը պետք է օգտագործենք բոլորով և շատ արագ իրականացնենք նաև տնտեսական հեղափոխություն, կենտրոնացնենք մեր բոլոր ռեսուրսներըն ու ուժերը»,- ասել է վարչապետի տիկինը: 

Հիմնադրամների թափանցիկ աշխատելու վերաբերյալ հարցին Աննա Հակոբյանը նշել է, որ հիմնադրամների բաց ու թափանցիկ աշխատելը սկզբունքային հարց է:

«Ինձ համար պատվի հարց է, որ հիմնադրամի յուրաքանչյուր լուման իր նպատակին ծառայելու կոչումը երբեք չստվերվի։ Թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ինձ համար չափազանց կարևոր է և հիմնադրամների ստեղծման առաջին իսկ օրվանից մեր սկզբունքն է եղել լինել բաց ու թափանցիկ»,- ասել է Աննա Հակոբյանը: 

Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, ծրագրերն ու ուղղությունները, պատասխանել ներկաների հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: