ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել Թուրքիային ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար

Իրաքի Ազգային կրոնական խորհրդի նախագահ շեյխ Յուսիֆ ալ Նասրին հայտարարել է, որ Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության համար, հայտնում է «Asbarez»-ը

Ապրիլի 17-ին ալ Նասրին և այլ հոգևոր առաջնորդներ հանդիպում է ունեցել Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ: Հոգևորականը հանդիպման ժամանակ դատապարտել է Օսմանյան կայսրության իրագործած «անմարդկային ոճիրը»՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել իրենց իսկ սերունդի անունից:

Հանդիպմանը ընթացքում կողմերը խոսել են Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների միջև համագործակցությունն ամրապնդելու իրենց ջանքերի մասին` ընդգծելով հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրաքի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: